Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրմանը

Քաղաքականություն

11.02.2026 | 19:15

Եվրախորհրդարանի անդամները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը։ 60 միլիարդ եվրոն կօգտագործվի ռազմական կարիքների համար, իսկ մնացած 30 միլիարդ եվրոն կուղղվի պետական ​​բյուջեի ապահովմանը, գրում է The Insider-ը։

Վարկը կֆինանսավորի Ուկրաինան 2026-2027 թվականների համար։ Կիևը, ըստ հաղորդագրության, ստացել է ամբողջ ֆինանսավորումը՝ որոշակի պայմաններով. Ուկրաինայի հավատարմությունը ժողովրդավարական կառավարման սկզբունքներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերը։

«Այս վարկը կապահովի կարևորագույն հանրային ծառայությունների անխափան գործունեությունը և կամրապնդի Ուկրաինայի պաշտպանական կարողությունները։ Որովհետև Ուկրաինայի պաշտպանությունը նշանակում է Եվրոպայի անվտանգության ապահովում։ Որովհետև Ուկրաինային աջակցելը նշանակում է ստեղծել պայմաններ երկարատև խաղաղության համար»,- գրել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան X-ում:

Առաջին վարկային վճարումը սպասվում է այս տարվա երկրորդ եռամսյակի սկզբին։ Մինչ այդ, մեխանիզմը պետք է հաստատվի Եվրոպական խորհրդի կողմից։ Այն արդեն հաստատվել է Եվրահանձնաժողովի կողմից հունվարին։

Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու քաղաքական որոշումը կայացվել է ԵՄ առաջնորդների կողմից 2025 թվականի դեկտեմբերին Եվրոպական խորհրդի գագաթնաժողովում: Այնուհետև որոշվել է օգնությունը ֆինանսավորել ԵՄ-ի կողմից կապիտալի շուկաներից վարկեր վերցնելու միջոցով, այն բանից հետո, երբ դաշինքը չկարողացավ համաձայնության գալ սառեցված ռուսական ակտիվների առգրավման վերաբերյալ:

Հունգարիան, Չեխիան և Սլովակիան հրաժարվել էին մասնակցել ծրագրին, բայց չէին արգելափակել այն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment