Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը

Քաղաքականություն 21.02.2026 | 16:59 ՌԴ-ում ուժի մեջ է մտնում օրենք, որը պարտավորեցնում է կապի օպերատորներին ԱԴԾ-ի (Դաշնային անվտանգության ծառայություն) պահանջով արգելափակել ցանկացած կապ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան օրենքը, որն արդեն հաստատվել էր ռուսական խորհրդարանի երկու պալատների կողմից։ Օրենքը ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրումից 10 օր անց, փոխանցում է DW-ն։ Փաստաթղթի համաձայն՝ … Read more

Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան

Հայաստանում Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան կբացվի այս տարվա օգոստոսին, հաղորդում է Juventus Academy Armenia-ի մամուլի ծառայությունը։ «Juventus Academy Armenia-ն պաշտոնապես կբացի իր դռները օգոստոս ամսին։ Մենք երկար ու պատասխանատու ճանապարհ ենք անցել՝ ստեղծելու միջավայր, որը կհամապատասխանի միջազգային բարձր չափանիշներին և կդառնա իրական հնարավորություն՝ ստանալու բարձրակարգ ֆուտբոլային կրթություն։ Մոտ ապագայում տեղի կունենա նաև մամուլի ասուլիս, որտեղ … Read more

Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  

Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար սահմանել է խորհրդանշական գին․ գրում է SputnikGeorgia-ն։ Տոկոսները քննարկման հիմնական թեման էին էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջև Երևանում կայացած հանդիպման ժամանակ։ Վրացական կողմը տեղեկատվություն է տրամադրել Վրաստանում իրականացվող խոշոր տրանսպորտային ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ, որոնց լիարժեք իրականացումը զգալիորեն կբարելավի երկու երկրների … Read more

Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» ներկայացնում է առաջիկա օրերի եղանակայաին կանխատեսումները։ Հանրապետության տարածքում` Փետրվարի  22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-25-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ին ողջ հանրապետության տարածքում սպասում են տեղումներ՝ նախալեռնային … Read more

NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը

NYMEX բորսայի փետրվարի 20-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.68%-ով և կազմել 5059.30 դոլար, արծաթի գինն աճել է 6.07%-ով և կազմել 82.28 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 5.31%-ով և կազմել 2176.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New … Read more

Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներին և ներկայացրել է իր գործունեության ուղղություններն ու  լիազորությունների շրջանակը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Մանասյանը երեխաների հետ խոսել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Տնօրեն Նաիրա Թադևոսյանի և ՄԻՊ աշխատակազմի ուղեկցությամբ … Read more

Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներին և ներկայացրել է իր գործունեության ուղղություններն ու  լիազորությունների շրջանակը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Մանասյանը երեխաների հետ խոսել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Տնօրեն Նաիրա Թադևոսյանի և ՄԻՊ աշխատակազմի ուղեկցությամբ … Read more

Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել արգենտինական «Բելգրանոյի» կազմում։ Արգենտինայի առաջնության (Ապերտուրա) 6-րդ տուրում «Բելգրանոն» 1:1 հաշվով է ավարտել «Դեֆենսա և Խուստիսայի» դեմ արտագնա հանդիպումը։ Լուկաս Սելարայանը 54-րդ րոպեին տպավորիչ հարվածով բացել է խաղի հաշիվը, սակայն դաշտի տերերն ավելացված ժամանակում խփել են պատասխան գոլն ու խուսափել պարտությունից։ Դա 33-ամյա … Read more

Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Փետրվարի 20-ին, ժամը 18։09-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը ժամը 19։25-ին և կանխել տարածումը։ Այրվել է խոտածածկույթ։

Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը հաղթական գոլ է խփել անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմի կազմում։ Անգլիայի Պրեմիեր լիգա-2-ի հերթական տուրում «Սանդերլենդի» Մ21 թիմը մրցակցի խաղադաշտում 2։1 հաշվով հաղթել է «Էվերթոնին»։ 18-ամյա Գերագուսյանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու առաջին խաղակեսում 11-մետրանոց հարվածով խփել հանդիպման վերջին գոլը։ «Սանդերլենդի» Մ21 թիմը տարել է չորրորդ անընդմեջ հաղթանակը։ … Read more