Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել արգենտինական «Բելգրանոյի» կազմում։

Արգենտինայի առաջնության (Ապերտուրա) 6-րդ տուրում «Բելգրանոն» 1:1 հաշվով է ավարտել «Դեֆենսա և Խուստիսայի» դեմ արտագնա հանդիպումը։

Լուկաս Սելարայանը 54-րդ րոպեին տպավորիչ հարվածով բացել է խաղի հաշիվը, սակայն դաշտի տերերն ավելացված ժամանակում խփել են պատասխան գոլն ու խուսափել պարտությունից։ Դա 33-ամյա ֆուտբոլիստի երկրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում։

«Բելգրանոն» 6 խաղից հետո 12 միավորով երրորդ տեղում է։



Leave a comment