Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան

Հայաստանում Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան կբացվի այս տարվա օգոստոսին, հաղորդում է Juventus Academy Armenia-ի մամուլի ծառայությունը։

«Juventus Academy Armenia-ն պաշտոնապես կբացի իր դռները օգոստոս ամսին։

Մենք երկար ու պատասխանատու ճանապարհ ենք անցել՝ ստեղծելու միջավայր, որը կհամապատասխանի միջազգային բարձր չափանիշներին և կդառնա իրական հնարավորություն՝ ստանալու բարձրակարգ ֆուտբոլային կրթություն։

Մոտ ապագայում տեղի կունենա նաև մամուլի ասուլիս, որտեղ կտրվեն ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ֆուտբոլային ակադեմիան Երևանում ունենալու է երկու մարզաբազա, առաջինը՝ Ավան վարչական շրջանում, երկրորդը՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ։

Leave a comment