Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի կողմից հրթիռների շուրջ բանակցություններից հրաժարվելը մեծ խնդիր է

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Իրանը պետք է բանակցություններ վարի իր հրթիռային ծրագրի շուրջ, այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Թեհրանը աշխատում է հրթիռների մշակման վրա, որոնք կարող են հարվածել Միացյալ Նահանգներին, գրում է Al Arabiya-ն ։ «Ես կասեի, որ Իրանի պնդումը՝ չքննարկել բալիստիկ հրթիռները, մեծ, մեծ խնդիր է», – … Read more

Կբացառվեն ժանգոտված կամ վնասված գովազդային վահանակների առկայությունը ՀՀ պետական ավտոմոբիլային ճանապարհներին

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ կհստակեցվեն ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պատշաճ տեսքն ապահովելու ուղղությամբ գովազդակիր կազմակերպության պարտականությունները։ «Գործադիրը լրացում է կատարել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգում: Արդյունքում՝ ակնկալվում է հստակեցնել և խմբավորել ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պատշաճ տեսքն ապահովելու ուղղությամբ գովազդակիր կազմակերպության … Read more

Անհետ կորածների ընտանիքները ևս 3 ամիս սոցիալական աջակցություն կստանան 

Հասարակություն 26.02.2026 | 16:43 Կառավարության որոշմամբ կապահովվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Ըստ այդմ՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս (2026 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսները) կստանան սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թվականի մարտի 20-ը … Read more

Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ինտերից»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ իտալական «Ինտերից», հաղորդում է FCInterNews-ը՝ հղում անելով Gazzetta dello Sport-ին։ Միլանյան ակումբը մտադիր է երիտասարդացնել կազմը և հրաժեշտ տալ մի շարք ֆուտբոլիստների, որոնց թվում է նաև 37-ամյա հայ կիսապաշտպանը։ Մխիթարյանի պայմանագրրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում։ Ամռանը «Ինտերից» հեռանալու են պաշտպաններ … Read more

Ռուս սահմանապահները հեռացվել են ՀՀ վերջին անցակետից՝ «Ախուրիկ»-ից․ Կառավարությունն առաջին անգամ հաստատում է շրջանառվող լուրերը

Քաղաքականություն 26.02.2026 | 16:19 ՀՀ կառավարությունն առաջին անգամ պաշտոնապես հաստատում է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետից ռուս սահմանապահները հեռացվել են և այնտեղ ծառայություն են իրականացնում ԱԱԾ հայ սահմանապահները։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողական զեկույցի ուսումնասիրությունից։ «2025 թվականի մարտի 1-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում ծառայություն են իրականացնում բացառապես … Read more

Ռոնալդուն ձեռք է բերել «Ալմերիայի» բաժնետոմսերի 25 տոկոսը

Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող, Պորտուգալայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք է բերել իսպանական «Ալմերիա» ակումբի բաժնետոմսերի 25 տոկոսը։ «Ալմերիան» հանդես է գալիս Սեգունդայում և հավակնում է նվաճել Լա լիգայի ուղեգիր։ «Ես միշտ ձգտել եմ ներդրում ունենալ ֆուտբոլում ոչ միայն խաղադաշտում։ «Ալմերիան» ամուր հիմքով և զարգացման հստակ ներուժ ունեցող ակումբ է։ Շատ … Read more

Մեքենայում գազաբալոն տեղադրելու գործընթացը կտեսագրվի

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգի վերաբերյալ որոշման մեջ: Ըստ այդմ՝ առաջարկվում է կարգը լրացնել գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու դրույթով և ամրագրել գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների արտադրական բազաներում տեսագրության պահպանման նվազագույն ժամկետները: Միաժամանակ … Read more

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 1000 զոհված զինվորների մարմիններ

Քաղաքականություն 26.02.2026 | 15:41 Ուկրաինան և Ռուսաստանը  զոհերի մարմինների նոր փոխանակում են իրականացրել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, գրում է Current time-ը։ «1000 զոհված ուկրաինացի զինվորների մարմինները հանձնվել են Ուկրաինային։ 35 զոհված ռուս զինվորների մարմինները փոխանցվել են Ռուսաստանին», – գրել է նա տելեգրամում։ Ուկրաինական կողմը դեռևս չի հաստատել այս … Read more

Փեզեշքիանն արձագանքել է Թրամփի՝ 32,000 զոհի մասին հայտարարությանը

Քաղաքականություն 26.02.2026 | 15:21 Հինգշաբթի առավոտյան Մազանդարան նահանգ այցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը  պատասխանել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արած հայտարարությանը, որը պնդում էր, որ Իրանը սպանել է 32,000 մարդու՝ մեղադրանքն անվանելով անհիմն, գրում է Mehr-ը։ Նա նշել է, որ Իրանը հրապարակել է զոհերի ցուցակները նույնականացման համարներով։ Ըստ Փեզեշքիանի՝ անվտանգության և զինված ուժերի … Read more