Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 1000 զոհված զինվորների մարմիններ

Քաղաքականություն

26.02.2026 | 15:41

Ուկրաինան և Ռուսաստանը  զոհերի մարմինների նոր փոխանակում են իրականացրել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, գրում է Current time-ը։

«1000 զոհված ուկրաինացի զինվորների մարմինները հանձնվել են Ուկրաինային։ 35 զոհված ռուս զինվորների մարմինները փոխանցվել են Ռուսաստանին», – գրել է նա տելեգրամում։

Ուկրաինական կողմը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment