«Ռեալը» մարզադաշտից վռնդել է նացիստական ողջույն ցուցադրած երկրպագուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մադրիդի «Ռեալի» երկրպագուներից մեկին մարզադաշտից դուրս են հանել պորտուգալական «Բենֆիկայի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում նացիստական ողջույն ցուցադրելու համար, հաղորդում է Marca-ն։ Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում կայացած հանդիպումից առաջ հեռարձակման մեջ հայտնված երկրպագուն ցուցադրել է նացիստական ողջույն։ Անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են նրան ու վռնդել ստադիոնից։ «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել միջադեպի … Read more

Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը

Քաղաքականություն 26.02.2026 | 14:00 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը չորեքշաբթի նախագահական համալիրում ընդունել է ՌԴ ԱԳ  նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Իգոր Խովաևին և նրան ուղեկցող պատվիրակությանը։ Այս մասին Քըլըչը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Մեր հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Թուրքիայի և Ռուսաստանի … Read more

Կուբացի սահմանապահները կրակել են ԱՄՆ մոտորանավակի վրա, կան զոհեր

Կուբայի սահմանապահները կրակ են բացել ԱՄՆ-ից Կուբայի տարածքային ջրեր մտած մոտորանավակի վրա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: CNN-ը հաղորդում է, որ չորեքշաբթի տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է նավի վրա գտնվող չորս մարդ, վիրավորվել՝ վեցը: Վիրավորվել է նաև մեկ սահմանապահ: Կուբայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Ֆլորիդայում գրանցված նավը մտել է Կուբայի տարածքային ջրեր՝ Կուբայի Վիլլա … Read more

Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 26.02.2026 | 13:40 Հայաստանի կառավարության համար անհասկանալի է, թե ինչու վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ-ից Վրաստանի սահմանը հատած բեռնատարների հայ վարորդներին շարունակել ճանապարհը, այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Կառավարության նիստից հետո պատասխանելով Factor.am-ի հարցին։ «Մեզ համար էլ է անհասկանալի։ Գիտեք, որ մի քանի օր առաջ ՀՀ-ում էր Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը։ … Read more