«Ռեալը» մարզադաշտից վռնդել է նացիստական ողջույն ցուցադրած երկրպագուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մադրիդի «Ռեալի» երկրպագուներից մեկին մարզադաշտից դուրս են հանել պորտուգալական «Բենֆիկայի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում նացիստական ողջույն ցուցադրելու համար, հաղորդում է Marca-ն։

Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում կայացած հանդիպումից առաջ հեռարձակման մեջ հայտնված երկրպագուն ցուցադրել է նացիստական ողջույն։ Անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են նրան ու վռնդել ստադիոնից։

«Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել միջադեպի առնչությամբ, դատապարտել տեղի ունեցածը և հայտնել, որ կանցկացնի կարգապահական հետաքննություն։

Այդ խաղում «Արքայական ակումբը» կամային հաղթանակ էր տարել 2։1 հաշվով ու նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Leave a comment