Կներեք, հիմա ՍԴ-ում մաքրու՞մ են կեղծիքները, թե լուրջ մտածում են, որ փաստերով Փաշինյանի իշխանությունը կսասանվի կմաշվի ու վերջում կհնչի նախադասություն՝ «անվավեր են ճանաչվում ընտրության արդյունքները, մեզ այստեղ բերած իշխանության գործողությունները էական ազդեցություն են ունեցել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա» :
Եթե լուրջ, ապա ՝ կա վտանգ , որ սա պարզապես կարող է նշանակել, որ Փաշինյանը ՍԴ-ի որոշմամբ ամրացրեց իշխանությունը: Անգամ երկրորդ փուլն էլ պատկեր չի փոխելու, գուցե շատերը ձեր շարքերում չեն էլ ուզում փոխի:
Մի բան էլ՝ ելույթ ունեցողների շարքում այսօր տեսա «ամենաթունդ» ընդդիմադիր գործչին, նրան, ով սահմանի, ձկան, ընտրության մասին խոսում է նույն հուզմունքով, մնում էր մի պահ իրեն հատուկ ձևով գլուխը պտտվեր: Բայց դե ոչինչ գիտի՝ ԱԱԾ-ից իրեն, ծանոթ բարեկամ, գուցե աներորդի կլիներ տեղում:
Ի դեպ նա մի անգամ մի վայրում կռիվ էր տալիս մի աղջկա հետ, թե իրեն «կասկածողին»…