Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել

Հասարակություն 13.09.2026 | 11:25 Խոշտանգման ենթադրյալ դեպքի վերաբերյալ Factor TV-ի հրապարակումից անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ Հիշեցնենք՝ քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին ահազանգում է, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան բռնության է ենթարկվել: Ըստ Թովմասյանի՝ սեպտեմբերի 11-ին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, … Read more

«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին ահազանգում է, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան բռնության է ենթարկվել: Ըստ Թովմասյանի՝ սեպտեմբերի 11-ին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, 7-8 մեքենայով մոտ 10-15 ոստիկաններ կտրել են իր ավտոմեքենայի ճանապարհը, իջեցրել մեքենայից, գցել գետնին և ծեծի ենթարկել։ «Իրենք իմ գլուխը սեղմում էին ներքև, որ ես իրենց դեմքը չտեսնայի ու անընդհատ գլխիս … Read more

Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է

Հասարակություն 12.09.2026 | 23:46 Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն են տեղափոխվել 26-ամյա և 57-ամյա Գյումրի քաղաքի երկու բնակիչ: ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան կայանելու հարցի շուրջ հարևանների միջև վիճաբանություն է ծագել, որն … Read more

Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր Սևանում քաղաքական ժողով է գումարել: Factor TV-ն կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի տարածած տեսանյութից տեղեկանում է, որ Հայկ Սարգսյանը ևս մասնակցել է ժողովին: Երեկ հայտնել էինք, որ ՔՊ-ն առաջիկայում Սարգսյանի հարցը քննարկելու է և հնարավոր է՝ նրան հեռացնեն կուսակցությունից։ Առայժմ հայտնի չէ, թե կուսակցականներն ինչ որոշում են կայացրել: Հավելենք, որ երեկ վարչապետ … Read more

Երևանի կենտրոնում փոշու և ազոտի երկօքսիդի գերազանցումներ են արձանագրվել

Հասարակություն 12.09.2026 | 18:48 Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ սեպտեմբերի 2-ին և 7-ին, -Արաբկիրում և Շենգավիթում՝ չեն գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ սեպտեմբեի 8-ին, -Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային … Read more

Տավուշում հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ ապօրինի տեղափոխվող վառելափայտ

Հասարակություն 12.09.2026 | 18:21 ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Սևքարի տեղամասի աշխատակիցները ծառայության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սևքարի անտառպետության 3-րդ պահաբաժնի տարածքում հայտնաբերել են շուրջ 1,5 խմ ուռենու վառելափայտով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են Էկոպարեկային ծառայությունից։ Ավտոմեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է … Read more

Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Սևանի թերակղզի–Շողակաթ բնակավայր 40 կմ ճանապարհահատվածում այսօր անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են Հայաստանի 10 մարզերի և Երևանի՝ մարզային ու քաղաքային փուլերում լավագույն արդյունքներ գրանցած 22 թիմեր՝ ընդհանուր 66 մասնակցով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Մրցաշարին հետևել և պարգևատրման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, … Read more

Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած

Քաղաքականություն 12.09.2026 | 17:09 Ֆրանսիայում սեպտեմբերի 11-ի երեկոյան մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսային հատվածում՝ Կլեոն քաղաքի մերձակայքում։ Գնացքում եղել է ավելի քան 180 ուղևոր։ Վթարի հետևանքով 44 մարդ է տուժել։ Նրանցից մեկը ծանր վիճակում հոսպիտալացվել է, մյուսները ստացել են թեթև վնասվածքներ։ Ոստիկանությունը պաշտոնապես հայտնել է, որ վթարի պատճառը … Read more

Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը

Քաղաքականություն 12.09.2026 | 16:00 Ֆրանսիան աջակցել է ռուս և ուզբեկ գործարար Ալիշեր Ուսմանովին Եվրամիության պատժամիջոցների ցանկից հանելուն, ուրբաթ՝ սեպտեմբերի 11-ին, հայտնել են DW-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ այս հարցը դարձել է այն պատճառներից մեկը, որի հետևանքով ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները սեպտեմբերի 11-ին կրկին չեն կարողացել համաձայնության գալ՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման պատճառով Ռուսաստանի նկատմամբ գործող … Read more

Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նյու Դելիում միջազգային ԲՐԻԿՍ կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում եվրոպական երկրներին սպառնացել է պատերազմով՝ Ուկրաինայի տարածքում զորակազմ տեղակայելու դեպքում, գրում է DW-ն։ «Նրանք ցանկանում են վերանայե՞լ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները։ Ի՞նչ են նրանք այժմ դրդում իրենց երկրների ժողովուրդներին։ Պատերազմի՞ Ռուսաստանի Դաշնության հետ։ Հիմա նրանք ասում են, որ մտածում են, թե ինչպես զորքեր մտցնել … Read more