Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած

Քաղաքականություն

12.09.2026 | 17:09

Ֆրանսիայում սեպտեմբերի 11-ի երեկոյան մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսային հատվածում՝ Կլեոն քաղաքի մերձակայքում։

Գնացքում եղել է ավելի քան 180 ուղևոր։ Վթարի հետևանքով 44 մարդ է տուժել։ Նրանցից մեկը ծանր վիճակում հոսպիտալացվել է, մյուսները ստացել են թեթև վնասվածքներ։

Ոստիկանությունը պաշտոնապես հայտնել է, որ վթարի պատճառը գնացքի՝ անհայտ առարկայի հետ բախումն է։

Միաժամանակ, BFM-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քննության հիմնական վարկածը դիտավորյալ գործողությունն է։ Երկաթուղային գծերի վրա հայտնաբերվել է ռելսի բեկոր, որը, աղբյուրների պնդմամբ, «այնտեղ չպետք է լիներ»։

Իրավապահները շարունակում են պարզել միջադեպի հանգամանքները և պարզել, թե ինչպես է ռելսի բեկորը հայտնվել երկաթուղային գծերի վրա։

Leave a comment