Ուկրաինան հարվածել է Բելգորոդի էներգետիկ համակարգին և Չեբոքսարիի ռազմարդյունաբերական գործարանին

Ուկրաինական ուժերը փետրվարի լույս 18-ի գիշերը կրկին հրթիռային հարված են հասցրել Բելգորոդի էլեկտրամատակարարման օբյեկտներին: Տեղական տելեգրամ ալիքների հաղորդմամբ՝ հրթիռը հարվածել է ենթակայանին։ Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ զոհեր չկան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Пепел ➜ Белгород» ալիքի հաղորդմամբ՝ ուկրաինական հրթիռը հարվածել է Ֆրունզենսկայա ենթակայանին։ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել է հարձակման և «էներգետիկ ենթակառուցվածքների … Read more

Վատիկանը մերժել է Խաղաղության խորհրդին միանալու Թրամփի հրավերը

Քաղաքականություն 18.02.2026 | 12:12 Վատիկանը հրաժարվել է մասնակցել Խաղաղության խորհրդին՝ մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը։ Այս մասին հայտարարել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը, գրում է Ինտերֆաքսը։ «Վատիկանը չի մասնակցի Գազայի խաղաղության խորհրդին դրա հատուկ բնույթի պատճառով, որն ակնհայտորեն չի համապատասխանում այլ պետությունների բնույթին: Այնուամենայնիվ, մենք հաշվի ենք առնում, որ Իտալիան կմասնակցի որպես … Read more

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում «լավ առաջընթացի» մասին, Վենսը՝ խոսել Վաշինգտոնի «կարմիր գծերից»

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անուղղակի միջուկային բանակցություններում «լավ առաջընթաց» է գրանցվել, մինչդեռ Վաշինգտոնը զգուշացրել է՝ ռազմական գործողությունները մնում են տարբերակ, եթե դիվանագիտությունը ձախողվի, գրում է Al Jazeera-ն։ Օմանի միջնորդությամբ բանակցություններն անցկացվել են երեքշաբթի Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ Պարսից ծոցի տարածաշրջանում երկու կողմերի կողմից ռազմական պատրաստվածության աճի ֆոնին։ «Ի վերջո, մենք կարողացանք … Read more

«ԱԱԲ պրոեկտ» ընկերությունն այս տարի փոսալցում չի իրականացնում․ պնդումը սխալ է

ՔՊ կուսակցության լրատվամիջոց Civic.am-ը «Քոչարյանի խնամուն պատկանող «ԱԱԲ-»-ն սաբոտաժ է անում Երևանի փոսալցման աշխատանքները» վերնագրով հոդված է հրապարակել։ Հոդվածագիրը, իր աղբյուրին հղում անելով, նշում է, որ Կենտրոն վարչական շրջանում փոսալցման աշխատանքները դանդաղ են իրականացվում և դրանք կատարում է  Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող AAB ընկերությունը։ «Տպավորություն է, որ այն սաբոտաժի է ենթարկում այդ գործընթացը, քանի որ … Read more

«ԱԱԲ պրոեկտ» ընկերությունն այս տարի փոսալցում չի իրականացնում․ պնդումը սխալ է

ՔՊ կուսակցության լրատվամիջոց Civic.am-ը «Քոչարյանի խնամուն պատկանող «ԱԱԲ-»-ն սաբոտաժ է անում Երևանի փոսալցման աշխատանքները» վերնագրով հոդված է հրապարակել։ Հոդվածագիրը, իր աղբյուրին հղում անելով, նշում է, որ Կենտրոն վարչական շրջանում փոսալցման աշխատանքները դանդաղ են իրականացվում և դրանք կատարում է  Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող AAB ընկերությունը։ «Տպավորություն է, որ այն սաբոտաժի է ենթարկում այդ գործընթացը, քանի որ … Read more

Փաշինյանի հետ ԱՄՆ է մեկնել նաև Միրզոյանը

Քաղաքականություն 18.02.2026 | 11:55 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։ Նրա հետ ԱՄՆ է մեկնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Վարչապետը փետրվարի 19-ին Վաշինգտոնում կմասնակցի «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին։ Հիշեցնենք՝ այս կառույցը ստեղծվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ, որին միացել են նաև Հայաստանը ու Ադրբեջանը։ Եվրամիության առանցքային պետությունները չեն միացել նոր … Read more

Ռուբեն Վարդանյանի դատավճիռը էթնիկ հայ առաջնորդների դեմ  դատավարական «ծաղրի» գագաթնակետն է. Amnesty International

Հասարակություն 18.02.2026 | 11:33 Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև. «Անդրադառնալով  Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելու վճռին, որը  մինչև Լեռնային Ղարաբաղի (Արցախ)՝ 2023 թվականին ադրբեջանական ուժերի կողմից գրավումը տարածաշրջանում  դերակատարում ունենալու համար դատվող 16 էթնիկ հայ առաջնորդներից վերջինն էր, Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի … Read more

Էլինա Ավանեսյանը կրել է երրորդ անընդմեջ պարտությունը

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը չի կարողացել հաղթահարել Պորտուգալիայի Օէյրաշ քաղաքում անցկացվող WTA 125 մրցաշարի առաջին փուլի արգելքը։ 23-ամյա թենիսիստը 3 սեթում պարտվել է Պորտուգալիան ներկայացնող Անգելինա Վոլոշչուկին ու դուրս մնացել պայքարից։ Աշխարհի 401-րդ ռակետ Վոլոշչուկը 2 ժամ 16 րոպեում հաղթել է 6։2, 4։6, 6։4 հաշվով։ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում 178-րդ տեղը զբաղեցնող Էլինա … Read more

Ուիթկոֆը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի հարցով բանակցություններում «նշանակալի առաջընթաց» է գրանցվել

Քաղաքականություն 18.02.2026 | 11:11 ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները «նշանակալի առաջընթաց են գրանցել» Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու՝ Վաշինգտոնի գլխավորած ջանքերում, գրում է Le Monde-ը։ «Նախագահ Թրամփի հաջողությունն այս պատերազմի երկու կողմերին միավորելու գործում նշանակալի առաջընթաց է ապահովել, և մենք հպարտ ենք նրա առաջնորդությամբ աշխատել՝ այս սարսափելի հակամարտության … Read more