Փաշինյանի հետ ԱՄՆ է մեկնել նաև Միրզոյանը

Քաղաքականություն

18.02.2026 | 11:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։ Նրա հետ ԱՄՆ է մեկնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Վարչապետը փետրվարի 19-ին Վաշինգտոնում կմասնակցի «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին։

Հիշեցնենք՝ այս կառույցը ստեղծվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ, որին միացել են նաև Հայաստանը ու Ադրբեջանը։ Եվրամիության առանցքային պետությունները չեն միացել նոր կառույցին։ Ֆրանսիան այս կառույցի ստեղծումը անգամ համարել է վտանգավոր՝ այն դիտարկելով որպես ՄԱԿ-ին փոխարինող կազմակերպության ստեղծման փորձ։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment