«Ինտերը» պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում իտալական «Ինտերը» մրցակցի խաղադաշտում 1։3 հաշվով պարտվել է նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։ «Ինտերի» գոլը խփել է իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն, իսկ դաշտի տերերի կազմում աչքի են ընկել Սոնդրե Բրունստադը, Իենս Պետեր Հոյգեն ու Կասպեր Հյոգը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում խաղացել է 76 րոպեից։ … Read more

«Koreez–Telcell–Physmath» համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ

Վճարովի բովանդակություն Կորիզ կրթական ծրագիրը, ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը և իրենց ռազմավարական գործընկեր Telcell ընկերությունը ստորագրեցին համագործակցության եռակողմ հուշագիր՝ ազդարարելով «Koreez–Telcell–Physmath» համադպրոցական մաթեմատիկական մրցույթի ընդլայնված մեկնարկի մասին։ Անցած տարվա բացառիկ հաջողությունից հետո մրցույթը դարձավ Հայաստանի կրթական կյանքի ամենամասշտաբային նախաձեռնություններից մեկը՝ միավորելով հազարավոր աշակերտների ամբողջ հանրապետությունից։ Մասնակցության լայն աշխարհագրությունը, բարձր մրցակցային մակարդակը … Read more

Երևանում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Հասարակություն 18.02.2026 | 23:04 Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից։ «Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, … Read more

14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 19-ին՝ ժամը 10:00-24:00-ն, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Գ. Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Մայիսի 9-ի, Մխչյան, Կատովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Արագածի, Օդեսայի, Բայդուկովի, Հրազդանի, Լ.Խաչիկյան, Կողբի, Գորգագործների, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Զ.Եսայան, Հ․Հովսեփյան փողոցների և … Read more

ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը

Քաղաքականություն 18.02.2026 | 22:39 Վիեննաում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպական և անվտանգային քաղաքականության ավստրիական ինստիտուտի նախագահ դոկտոր Վերներ Ֆասլաբենդի հետ՝ ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային խաղաղության օրակարգը և TRIPP նախագիծը, ինչպես նաև քննարկելով արդի աշխարհաքաղաքական զարգացումները և Հայաստան–Ավստրիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին հայտնում են Վիեննայում ՀՀ դեսպանությունից։ Նշվում է, որ … Read more

Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել

Քաղաքականություն 18.02.2026 | 22:10 ՌԴ «Յաբլոկո» կուսակցությունը Մոսկվայի քաղաքապետարան է ներկայացրել Telegram մեսենջերի, տեղեկատվության հասանելիության և խոսքի ազատության պաշտպանությանը նվիրված հանրահավաք անցկացնելու մասին ծանուցում: Այս մասին հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը, գրում է Meduza-ն։ Դիմումը ներկայացրել են կուսակցության նախագահ Նիկոլայ Ռիբակովը, դաշնային կոմիտեի անդամ Իվան Բոլշակովը և «Յաբլոկո Մոսկվայի» նախագահ Կիրիլ Գոնչարովը։ Հանրահավաքը նախատեսված է մարտի … Read more

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը և այս դիրքորոշումը հայտնել է բոլոր կողմերին՝ զգուշացնելով, որ Թեհրանի դեմ նոր պատերազմը ոչ մեկին օգուտ չի բերի։ «Իրանի դեմ նոր պատերազմը ոչ մեկին օգուտ չի բերի, ընդհակառակը, մեր տարածաշրջանը կպարտվի»,- լրագրողներին ասել է Էրդողանը Եթովպիա կատարած աշխատանքային այցից վերադառնալիս։ «Մենք … Read more

Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ

Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու 3 եղբայրները մոտ երկու շաբաթ առաջ վերադարձել են տուն՝ մայրիկի մոտ։ Երեխաները ՀՕՖ-ի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնում էին։  «Երկու հանգամանք է աշխատել երեխաների վերադարձի վերաբերյալ որոշման հարցում։ Առաջինը՝ մոր խնդրանքները։ Համապատասխան օղակները՝ խնամակալության հանձնաժողովը, համայնքի պատասխանատուները բավական ժամանակ չէին շտապում երեխաների վերադարձի վերաբերյալ որոշում ընդունել, որովհետև պարզ չէր՝ այն, … Read more

ՀՀ-ում ԱԲ կենտրոնի ստեղծումը լուրջ քայլ է․ աշխարհին կարող ենք գրավել ՏՏ-ում խելացի լուծումներով. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում արհեստական բանականության կենտրոնի ստեղծումը, Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի մարտահրավերներն ու հնարավորությունները, կրթական համակարգի խնդիրներն ու ոլորտի զարգացման հեռանկարները. այս թեմաների շուրջ Factor TV-ի հետ զրույցում իր տեսակետներն է ներկայացրել «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։ Գնահատելով «Firebird» ընկերության կողմից Հայաստանում 4 մլրդ դոլարի ներդրումով արհեստական բանականության կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը՝ Հովիկ Մուսայելյանն առաջին հերթին կարևորել է … Read more

Գոռ Մանվելյան. Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար

Հայաստանի չեմպիոն «Նոայի» կիսապաշտպան Գոռ Մանվելյանը նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումից առաջ ուղերձով դիմել է երկրպագուներին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար: Հպարտությամբ ենք մտնելու խաղադաշտ և կռվելու մեր երկրպագուների և երկրի համար»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը։ Երկրպագուներին ուղերձով դիմել է … Read more