Եռաբլուրում զոհված տղաների գերեզմանը սարքելու համար 12 հազար դոլար պահանջած, բայց չկառուցած տղամարդն ազատազրկվեց

Պատերազմի ժամանակ երկու որդիներին կորցրած Ալլա Ստեփանյանը, որը երկու տարի առաջ տղաների գերեզմանը Եռաբլուր զինվորական պանթեոնում կառուցելու համար 12 հազար դոլար գումար էր տվել Արման Նահապետյանին, սակայն այդպես էլ արդյունքը չէր տեսել, այսօր դատարանում սպասված արդյունքի հասավ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տիգրան Ոսկանյանի նախագահությամբ, վճռեց 2 տարի ազատազրկման դատապարտել Նահապետյանին և ամբողջությամբ բավարարել ներկայացված … Read more

Խուդաթյանը և Բայրաքթարը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները

Քաղաքականություն 10.03.2026 | 21:32 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր Փարիզում հանդիպում է ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։ «Ի շարունակություն անցած տարի հունիսին Ստամբուլում կայացած հանդիպման՝ քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները: Ընդգծելով երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը՝ քննարկել … Read more

Զգույշ եղեք, որ ինքներդ չվերացվեք. Իրանի բարձրաստիճան պաշտոնյան զգուշացնում է Թրամփին

Քաղաքականություն 10.03.2026 | 20:51 Իրանի անվտանգության խորհրդի նախագահ Ալի Լարիջանին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքին՝ ուժեղացնելու հարձակումները մերձավորարևելյան երկրի վրա, եթե Թեհրանը դադարեցնի նավթի փոխադրումը Հորմուզի նեղուցով, ասելով, որ Իրանը չի վախենում նրանից և զգուշացրել է նրան հնարավոր անձնական վտանգի մասին, գրում է DW-ն։ «Իրանի ժողովուրդը չի վախենում ձեր դատարկ սպառնալիքներից։ Նույնիսկ ձեզանից … Read more

Փաշինյանը պեռաշկի-կուկուռուզով հանրային անհոգության պատկեր է ստեղծում․ ո՛չ, ուրախ ավտոբուսը Հայաստանը չէ․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած սոցհարցման տվյալները, որոնց համաձայն «Հայաստան» դաշինքի վարկանիշը կազմում է 4%, արժանահավատ չեն և կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ»,- Factor TV-ի եթերում պնդեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ միաժամանակ նշելով, որ իրենց ներքին հարցումները բոլորովին այլ պատկեր են ցույց տալիս։ «Եկեք սկսենք այնտեղից, թե որքանով են  դրանք (IRI-ի … Read more

Օտար երկրից փորձում են միջամտե՞լ ՀՀ ընտրություններին․ ում է ակնարկում հատուկ ծառայությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մոսկվայից եկել եք, որ մեր դեմ քվեարկե՞ք»․ Փաշինյանի այս հումորին այսօր լուրջ տոնայնությամբ անդրադարձավ  Արտաքին հետախուզության ծառայությունը։ Հայտարարություն հրապարակվեց այն մասին, որ օտար երկրից փորձում են  միջամտել Հայաստանում սպասվող ընտրություններին։ «Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական  տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և … Read more

Պենտագոնը հայտարարել է, թե Իրանի հրթիռային հարվածները նվազել են 90%-ով

Քաղաքականություն 10.03.2026 | 20:40 ԱՄՆ Միացյալ շտաբների ղեկավար Դեն Քեյնը Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը «նշանակալի առաջընթաց» է գրանցել Իրանի ռազմական կարողությունների կրճատման գործում։ «Հրթիռային հարվածները շարունակում են նվազել՝ 90%-ով պակաս, քան գործողության սկզբում, իսկ կամիկաձե անօդաչու թռչող սարքերի քանակը նվազել է 83%-ով»,- նշել է նա։ Քեյնը նաև պնդել … Read more

Փաշինյանը հանդիպում է ունեցել Մակրոնի հետ

Քաղաքականություն 10.03.2026 | 20:15 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը՝ կից տեսանյութ հրապարակելով: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին։ Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ … Read more

Կրեմլը՝ Իրանին ռուսական հետախուզական տեղեկատվություն փոխանցելու լուրերի մասին

Քաղաքականություն 10.03.2026 | 19:49 Կրեմլը չի ​​մեկնաբանում հայտարարությունները, թե Մոսկվան հետախուզական տեղեկատվություն է փոխանցում Իրանին՝ ԱՄՆ-ի օբյեկտների վրա հարձակումներ իրականացնելու համար, գրում է Ինտերֆաքսը։ «Մենք դրանք ոչ մի կերպ չենք մեկնաբանում»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտնել էր, որ ինքն անձամբ խնդրել է … Read more

Սամվել Կարապետյանը Քոչարյանի համար է ձայներ հավաքում, ինքը վարչապետի թեկնածու չի կարող դառնալ․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 10.03.2026 | 20:00 Փորձագիտական և քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը, թե այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ սպասվող խորհրդարանական ընտրություններին միջամտելու նպատակով։  Factor TV-ի եթերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեկնաբանել է այս տեղեկությունը՝ այն կապելով կոնկրետ քաղաքական ուժերի և արտաքին դերակատարների հետ։ … Read more