Կրեմլը՝ Իրանին ռուսական հետախուզական տեղեկատվություն փոխանցելու լուրերի մասին

Քաղաքականություն

10.03.2026 | 19:49

Կրեմլը չի ​​մեկնաբանում հայտարարությունները, թե Մոսկվան հետախուզական տեղեկատվություն է փոխանցում Իրանին՝ ԱՄՆ-ի օբյեկտների վրա հարձակումներ իրականացնելու համար, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք դրանք ոչ մի կերպ չենք մեկնաբանում»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտնել էր, որ ինքն անձամբ խնդրել է ռուսական կողմին հետախուզական տեղեկատվություն չփոխանցել Իրանին՝ ԱՄՆ-ի թիրախներին հարվածելու համար։

«Կարող եմ միայն ասել, որ իսկապես Սթիվ Ուիթկոֆը մշտական ​​կապի մեջ է իր ռուս գործընկերների հետ, և այս հաղորդակցման ալիքը մեզ իսկապես թույլ է տալիս ազդանշաններ փոխանցել միմյանց ամենազգայուն հարցերի վերաբերյալ»,- ասել է Պեսկովը։

Հարցին՝ երեկ այս թեման քննարկվե՞լ է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ, Պեսկովը պատասխանել է․ «Մենք արդեն ասել ենք այն ամենը, ինչ ցանկանում էինք փոխանցել զրույցի բովանդակության վերաբերյալ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment