Զգույշ եղեք, որ ինքներդ չվերացվեք. Իրանի բարձրաստիճան պաշտոնյան զգուշացնում է Թրամփին

Քաղաքականություն

10.03.2026 | 20:51

Իրանի անվտանգության խորհրդի նախագահ Ալի Լարիջանին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքին՝ ուժեղացնելու հարձակումները մերձավորարևելյան երկրի վրա, եթե Թեհրանը դադարեցնի նավթի փոխադրումը Հորմուզի նեղուցով, ասելով, որ Իրանը չի վախենում նրանից և զգուշացրել է նրան հնարավոր անձնական վտանգի մասին, գրում է DW-ն։

«Իրանի ժողովուրդը չի վախենում ձեր դատարկ սպառնալիքներից։ Նույնիսկ ձեզանից մեծերը չէին կարող վերացնել Իրանին։ Զգույշ եղեք, որ ինքներդ չվերացվեք»,- գրել է Լարիջանին X-ում։

Ամերիկյան կողմն ավելի վաղ Իրանին մեղադրել էր Թրամփի դեմ մահափորձեր կազմակերպելու մեջ։

Պատերազմը լրջորեն խաթարել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը, որը նավթի, գազի և պարարտանյութերի տարանցման  կարևոր տրանսպորտային ուղի է, և իրանական ուժերը սպառնացել են արգելափակել «տարածաշրջանից նույնիսկ մեկ լիտր նավթի արտահանումը» ԱՄՆ և Իսրայելի դաշնակիցներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment