«Ուժեղ Հաաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը գրում է.
«Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մեկնում է Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինին և Սերգեյ Լավրովին։
Կողմերը քննարկելու են՝
Հայաստան–Ադրբեջան «խաղաղության գործընթացը»
Ռուսաստան–Ուկրաինա պատերազմը
ԱՄՆ–Իրան սպասվող համաձայնագիրը
Առևտրային, էներգետիկ և անվտանգային բլոկը։
Հատկանշական է, որ այցը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի՝ հուլիսի 7-8-ին Անկարայում կայանալիք գագաթնաժողովից առաջ։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի շուրջ կարևոր աշխարհաքաղաքական գործընթացները շարունակում են քննարկվել Մոսկվա–Անկարա առանցքում։
Հայաստանում ընտրական գործընթացները պարզապես ներքին լոկալ հարցեր չեն, բնավ եւ օրինաչափորեն։ Հայաստանի ներկայացուցիչները պետք է կարողանան նախ եւ առաջ տեր կանգնեն Հայաստանի շահերին, վեր դասելով դրանք սեփական աթոռը պահելու նպատակից։ Այսօր Հայաստանը պարզապես մանրադրամ է, մանրադրամ, որովհետեւ չունի հստակ ուրվագծված կարմիր գծեր։ Որովհետեւ մեր Հանրապետություն ծննդյան վկայականը՝ Անկախության հռչակագիրը դարձրել է սակարկման առարկա։ Որովհետեւ հարվածելով Արցախյան շարժմանը՝ հարվածում է Հայաստանի պետականության հիմքերին, քանի որ հենց երրորդ Հանրապետությունը ծագել է նաեւ Արցախյան շարժման հետեւանքով։
Նիկոլ կեղծարարին թվում է, թե Հայաստանի ներսում ձեւավորելով ադրբեջանական կլան, կեղծելով ամենը եւ անհնարինը, կարող է հեղինակություն ունենալ արտաքին աշխարհում։ Այնինչ, դու նորից ու կրկին մանրադրամ ես:
Մի բան հստակ է՝ այսօր Հայաստանում կա միայն մեկ ընտրակեղծարար, եւ այդ մեկը դու´ ես, եւ այդ մեկը դու´ ես ,եւ այդ մեկը դու´ ես։ Եվ դու´ դա շատ լավ գիտես»։