Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել է Մուհամադ Մոկաևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը Ռիո դե Ժանեյրոյում կայացած Hype Brazil մրցաշարում խեղդող հնարքով հաղթել է Մեծ Բրիտանիան ներկայացնող դաղստանցի մարտիկ Մուհամադ Մոկաևին։ 10 րոպե տևողությամբ մենամարտում մարտիկները մրցել են գրեփլինգի կանոններով։ Հաղթող պետք է լիներ միայն այն դեպքում, եթե մարտիկներից մեկը հանձնվեր։ Ծառուկյանը խաղթել է մենամարտի վերջնամասում։ 25-ամյա Մուհամադ Մոկաևը … Read more

Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

Իրանը չի կարողանա մասնակցել 2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում հունիսի 11-ից հուլիսի 19-ը: Այդ մասին հայտարարել է երկրի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին: Թիմը պետք է երեք հանդիպում անցկացներ՝ հունիսի 15-ին և 21-ին Լոս Անջելեսում Նոր Զելանդիայի և Բելգիայի հետ, իսկ հունիսի 26-ին Սիեթլում Եգիպտոսի հետ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի … Read more

Գերմանիան և այլ երկրներ կազատեն իրենց նավթի պահուստարանների մի մասը, քանի որ պատերազմը սահմանափակում է մատակարարումները․ նախարար

Գերմանիան պատրաստվում է ազատել իր ազգային նավթային պաշարների մի մասը, քանի որ Իրանի դեմ պատերազմի պատճառով էներգակիրների գները կտրուկ աճում են, Բեռլինում հայտարարել է Գերմանիայի էներգետիկայի նախարար Կատերինա Ռայխեն, գրում է DW-ն։ Բեռլինը միանում է G7-ի մյուս երկրներին և ազատում է պահուստարանները՝ որպես էներգակիրների գների կայունացման միջազգային համակարգված ջանքերի մաս։ Այս քայլն արվում է այն … Read more

Ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել. Մ23 ԵԱ

Ազատ ոճային ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ 125 կգ քաշայինների պայքարում Խաչատրյանն ընդամենը 40 վայրկյանում հաղթել է Բելառուսը ներկայացնող Ստիապան Մանդրիկին՝ կարիերայում երկրորդ անգամ դառնալով երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։ Այսօր ավելի վաղ բրոնզե մեդալի համար գոտեմարտել է 92 կգ … Read more

ՌԴ-ն կորցնում է «արտերկրում քարոզչական աշխատանքի» գործիքները. Պեսկովը կոչ է արել օգտագործել Max մեսենջերը

Ռուսաստանն արագորեն կորցնում է «արտերկրում քարոզչական աշխատանքի» իր գործիքները»։ Այս մասին հայտարարել է  Դմիտրի Պեսկովը Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում «Ժամանակակից մեդիա. տեխնոլոգիաներ, իմաստ, անձնակազմ» կոնֆերանսի ժամանակ։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «թշնամական սոցիալական ցանցերը» ներկայում տարածված են ԱՊՀ-ում և ամբողջ աշխարհում, բայց Ռուսաստանը չի գործում «այդ միջավայրերում» և չի աշխատում Telegram-ի հետ։ Հետևաբար, ընդգծել է նա, անհրաժեշտ … Read more

Որոշակի կատեգորիայի անձինք կազատվեն ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից

Քաղաքականություն 11.03.2026 | 22:33 Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որով նախատեսվում է էապես դյուրացնել մուտքի գործընթացը ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) մասնակիցների համար։ Որոշման նախագծով առաջարկվում է որոշակի կատեգորիայի անձանց ժամանակավորապես ազատել ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից և դրա համար սահմանված պետական տուրքի վճարումից։ Այս քայլն ուղղված … Read more

Ըմբիշ Լևիկ Միքայելյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

Սերբական Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակչում Միքայելյանը գոտեմարտել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալլահվերդիևի հետ և 2։1 հաշվով հաղթանակ տարել՝ կարիերայում երկրորդ անգամ նվաճելով չեմպիոնի կոչումը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Մեկնարկում Միքայելյանը առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչ Վասիլյե Մարկուի (4։1) և բուլղարացի Էրդալ Գալիպի (1։1) նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում … Read more

Հերքման հերքում կամ ինչի մասին է լռում ՊՆ-ն. Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պաշտպանության նախարարությունն արձագանքել է Գեղարքունիքի սահմանին ադրբեջանական նոր դիրքի մասին տեղեկատվությանը։ Նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է պնդումը, որ ադրբեջանական դիրքը Հայաստանի տարածքում է կառուցվել։ Factor TV-ի փաստեր ստուգող թիմն առաջինն էր ստուգել թեմայի վերաբերյալ պնդումները, որ արել էին «Միասնության թևեր» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ըստ այդմ, մենք … Read more

Պատերազմը պետք է դադարեցվի՝ «նախքան այն ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ կառնի». Էրդողան

Քաղաքականություն 11.03.2026 | 21:43 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի մեծ մասում մոլեգնող պատերազմը պետք է դադարեցվի՝ նախքան այն ավելի կընդլայնվի և կընդգրկի տարածաշրջանը՝ զգուշացնելով ավելի մեծ մարդկային կորուստների, ավերածությունների և տնտեսական ծախսերի մասին, եթե հակամարտությունը շարունակվի։ Նա ասել է, որ Թուրքիան շարունակում է ջանքերը  դիվանագիտությունը վերականգնելու համար, գրում է Turkiye today-ը։ … Read more

Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում

Սիմոնը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում։ Այս տարի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում նա ներկայանալու է «Paloma Rumba» երգով: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքը՝ ներկայացնելով երգի տեսահոլովակի պրեմիերան։ «Paloma Rumba»-ն էներգիայով լի և աշխույժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը: Այն նաև ընդգծում է … Read more