Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

Իրանը չի կարողանա մասնակցել 2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում հունիսի 11-ից հուլիսի 19-ը: Այդ մասին հայտարարել է երկրի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին:

Թիմը պետք է երեք հանդիպում անցկացներ՝ հունիսի 15-ին և 21-ին Լոս Անջելեսում Նոր Զելանդիայի և Բելգիայի հետ, իսկ հունիսի 26-ին Սիեթլում Եգիպտոսի հետ:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ խոսել է ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, և նա նրան ասել է, որ Իրանը կարող է մասնակցել մրցաշարին:

«Հաշվի առնելով, որ այս կոռումպացված կառավարությունը սպանել է մեր [գերագույն] առաջնորդին, ոչ մի պարագայում մենք չունենք պայմաններ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Մեր տղաները անվտանգ չեն, և մասնակցության համար պայմաններ պարզապես չկան»,- պետական IRIB հեռարձակող ընկերությանը տված հարցազրույցում ասել է Իրանի սպորտի նախարարը։

Ինչպես գրում է BBC-ի պարսկական ծառայության լրագրող Պուրիա Ջաֆերեն, չնայած Դոնյամալիի հայտարարություններին` դեռ վաղ է ազգային հավաքականին բացառել առաջնության մասնակցությունից:

Leave a comment