«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է, MediaHub-ին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ Դ. Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով»,- ասել է Օհանջանյանը։

Ղազինյանն ավելի վաղ ասել էր, որ որևէ մեկին որևէ գումար չի տվել, հերքել է ՀԿԿ-ի տարածած լուրը, թե 1մլն 400 հազար դրամ գումար է տվել։

Leave a comment