Պատերազմը պետք է դադարեցվի՝ «նախքան այն ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ կառնի». Էրդողան

Քաղաքականություն

11.03.2026 | 21:43

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի մեծ մասում մոլեգնող պատերազմը պետք է դադարեցվի՝ նախքան այն ավելի կընդլայնվի և կընդգրկի տարածաշրջանը՝ զգուշացնելով ավելի մեծ մարդկային կորուստների, ավերածությունների և տնտեսական ծախսերի մասին, եթե հակամարտությունը շարունակվի։ Նա ասել է, որ Թուրքիան շարունակում է ջանքերը  դիվանագիտությունը վերականգնելու համար, գրում է Turkiye today-ը։

«Մենք համբերատար շարունակում ենք ջանքերը՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու և դիվանագիտությունը վերականգնելու համար։ Այս պատերազմը պետք է դադարեցվի՝ նախքան այն ավելի կմեծանա և ամբողջությամբ կրակի մեջ կառնի տարածաշրջանը»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ Թուրքիան դուրս է եկել պասիվ դիրքից և ստանձնել է իր տարածաշրջանում «ուժի միջնորդի ու խաղի կանոնները փոխող դեր»։

«Մենք որևէ երկրի ինքնիշխանության վրա աչք չունենք՝ ով էլ լինի, բայց եթե որևէ մեկը հայացքը դնի մեր հողերի վրա և արկածախնդրություն փնտրի, մենք չենք տատանվի ասել՝ «եկեք և դեմ առ դեմ կանգնեք մեզ հետ»»,- ասել է նա։

Էրդողանը նաև նախազգուշացրել է «սիոնիստական ​​կոտորածի ցանցի» կողմից ուրիշներին իր խաղի մեջ ներգրավելու փորձերի դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment