Ռուսաստանն Ադրբեջանով Իրան է ուղարկել ավելի քան 300 տոննա մարդասիրական օգնություն

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական օգնությունը, որը հասցվել է Բաքվի Աբշերոնի երկաթուղային կայարան, մարտի 26-ին կփոխանցվի իրանական կողմին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ տեղեկությունը տարածել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը։ Տեղեկատվության համաձայն՝ օգնությունը բաղկացած է ավելի քան 300 տոննա բժշկական պարագաներից: Ստացված մարդասիրական օգնությունն Իրան կհասցվի բեռնատարով: Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի   https://factor.am/994575.html

Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 7,4%-ով. արտահանման և ներմուծման ծավալներն ավելացել են

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,4 տոկոսով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։ Աճի հիմնական ուղղությունները եղել են արդյունաբերությունը և շինարարությունը։  Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 491,479.4 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 17,2%-ով։ Շինարարության ծավալը հասել է 53,953.7 մլն դրամի, … Read more

Կա ներքին բախում, ՌԴ-ն թեժացնում է այն՝ հիբրիդային հարձակումներով, քաոս առաջացնելու, ավտորիտար ուժերին աջակցելու․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է հայ հասարակության առջև ծառացած խորքային ճգնաժամին՝ ընդգծելով արժեքային համակարգի փոփոխությունը և դրանից բխող ներքին բախումները։ Նա վերլուծել է հիբրիդային պատերազմների ազդեցությունը, հասարակական դիսկուրսի կենցաղայնացումը և առաջիկա ընտրությունների հիմնական դրույքը։ Ըստ Աղասի Թադևոսյանի, հայ հասարակությունը 2015-16 թվականներից սկսած գտնվում է արժեքային խորը փոխակերպումների մեջ։ «Մեր հասարակությունը … Read more

ՔՊ-ն արտերկրում չափում է Փաշինյանի ռեյտինգը. ընկերությունը հերքում է՝ ՔՊ-ի համար հարցում չի անցկացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանությունները Ռուսաստանում, Եվրամիությունում և ԱՄՆ-ում հարցումներ են պատվիրել՝ պարզելու, թե Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ինչ վարկանիշ ունեն։ Հարցումն անցկացվել է նշված երկրներում բնակվող և Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանում՝ հեռախոսազանգերի միջոցով։ «Մոսկվայից թող բերեն, որովհետև եկածների 84,5 կես տոկոսը քվեարկելու է մեր օգտին»,- հայտարարել էր Փաշինյանը։ Այն, որ իշխանություններն արտերկրում բնակվող հայերի շրջանում հարցումներ … Read more

Կրեմլը հայտարարել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ցանկացած երկխոսության կարևորության մասին՝ Պետդումայի պատգամավորների՝ ԱՄՆ կատարելիք այցի ֆոնին

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսության ցանկացած ձև կարևոր է, և եթե երկու երկրների խորհրդարանականների միջև իրականում շփումներ տեղի ունենան, դա կարելի է միայն ողջունել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների հետ ցանկացած ոլորտում երկխոսության վերականգնման ցանկացած ձև։ Մենք կարծում ենք, որ դա կհամապատասխանի և կծառայի թե՛ Ռուսաստանի … Read more

Իրանի ԶՈՒ-ն պնդում է, որ հրթիռներ են արձակել ԱՄՆ USS Abraham Lincoln ավիակրի ուղղությամբ

Քաղաքականություն 25.03.2026 | 19:52 Իրանը թևավոր հրթիռներ է արձակել USS Abraham Lincoln ավիակիրի ուղղությամբ, ասվում է երկրի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ, որը տարածվել է պետական ​​հեռուստատեսությամբ՝ նախազգուշացնելով հետագա արձակումների մասին, եթե հարվածային խմբի նավերը մոտենան իրանական հասանելիությանը։ «Իրանական ռազմածովային ուժերի «Քադեր» թևավոր հրթիռները (ափամերձ տեղակայման հականավային հրթիռ) թիրախավորել են ԱՄՆ-ին պատկանող Abraham Lincoln ավիակիրը և … Read more

Սուտ է, Փաշինյանը չի դավաճանել Պուտինին, ՌԴ-ից էր խնդրում անվտանգություն, բայց նա դավաճանեց մեզ, Ադրբեջանը հարձակվեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է առաջիկա ընտրությունների աշխարհաքաղաքական բաղադրիչին, պրոռուսական ուժերի կողմից ձևավորվող օրակարգին և Հայաստանի ապագա զարգացման վեկտորի շուրջ ծավալվող պայքարին։ Ըստ Ստեփան Գրիգորյանի, Հայաստանում ձևավորվել է երկու իրականություն։ Մի կողմից, սոցհարցումները ցույց են տալիս, որ հասարակությանը հուզում են առաջին հերթին սոցիալ-տնտեսական խնդիրները՝ գների բարձրացումը, թոշակները, աշխատատեղերը։ Մյուս կողմից, լրատվամիջոցները … Read more

36 ժամ գազ չի լինի Երևանի մի շարք հասցեներում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 26-ին` ժամը 09:00-ից մինչև մարտի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի (ամբողջությամբ), Արտաշատի խճուղու, Արշակունյաց պողոտայի թիվ 127 բազմաբնակարան շենքի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։

Վարչապետն զգաց իր սխալը, ներողությունը տեղին է, բայց բանը չպիտի դրան հասներ․ խոսքը պետք է կշռադատի, անթույլատրելի էր․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է նախընտրական շրջանում ակտիվացած տեղեկատվական պատերազմներին, իշխանության կողմից խոսքի ազատության ոլորտում նոր օրենսդրական նախաձեռնություններին և հանրությանը ապատեղեկատվությամբ մոլորեցնելու վտանգներին։ Նախընտրական քարոզարշավի թեժացմանը զուգահեռ իշխանությունը հաճախ է շեշտում, որ խոսքի ազատությունը բացարձակ չէ և պետք է ենթարկվի որոշակի կարգավորումների։ Արդարադատության նախարարության կողմից մշակվող նոր … Read more