Ռուսաստանն Ադրբեջանով Իրան է ուղարկել ավելի քան 300 տոննա մարդասիրական օգնություն

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական օգնությունը, որը հասցվել է Բաքվի Աբշերոնի երկաթուղային կայարան, մարտի 26-ին կփոխանցվի իրանական կողմին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ տեղեկությունը տարածել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը։ Տեղեկատվության համաձայն՝ օգնությունը բաղկացած է ավելի քան 300 տոննա բժշկական պարագաներից: Ստացված մարդասիրական օգնությունն Իրան կհասցվի բեռնատարով: Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի   https://factor.am/994575.html

Leave a comment