Առինջ բնակավայրի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ մարտի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Դուրյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 62, 62/2, 62/3, 62/5, 7-րդ փողոցի թիվ 25-ից 45, 6-րդ փողոցի թիվ 35-ից 51, 13-րդ փողոցի թիվ 7-ից 11, 15-րդ փողոցի թիվ 15/1-ից 15/13 հասցեների առանձնատների, 15-րդ փողոցի թիվ 4/7 բազմաբնակարան շենքի գազասպառողների … Read more

Բավական է ստեք ու թոզ փչեք ժողովրդի աչքերին․ եկել է ՆՓ-ին մերժելու ժամանակը․ Արմենուհի Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2026 թվականի փետրվարին ստացել եմ ԿԳՄՍ նախարարության կողմից պատասխան, որում սևով սպիտակի վրա գրված է այդ ժամանակի դրությամբ կառուցված, վերակառուցված, հիմնանորոգված դպրոցների քանակն ու ցանկը։ Ըստ այդ ցանկի՝ մինչև օրս կառուցվել և վերակառուցվել, շահագործման է հանձնվել ընդամենը 51 դպրոց, հիմնանորոգվել՝ ևս 51 դպրոց, և դրան զուգահեռ 19-ից 24 թվականներին արդեն փակվել են 22 դպրոց։ Այս … Read more

Լիբանանը չեղարկել է Իրանի դեսպանի հավատարմագրումը և հրահանգել նրան՝ լքել երկիրը

Քաղաքականություն 24.03.2026 | 17:41 Լիբանանը չեղարկել է Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիի հավատարմագրումը և հրահանգել նրան՝ լքել երկիրը։ Արտգործնախարարությունը հայտարարել է, որ Թեհրանի ​​ներկայացուցիչը պատերազմից տուժած երկիրը պետք է լքի մինչև կիրակի։ Իրանցի դիվանագետն անցանկալի անձ է հայտարարվել։ ԱԳՆ խոսնակ Դենիզ Ռահմեն Associated Press-ին  ասել է, որ Իրանի դեսպանատունը դեռևս կունենա գործերի ժամանակավոր հավատարմատար՝ դիվանագիտական … Read more

Կարեն Վարդանյան․ Ֆուտբոլի զարգացման համար կարևոր է հաղթել Հայաստանի և Կիպրոսի հավաքականներին

Բելառուսի ազգային հավաքականի հարձակվող Կարեն Վարդանյանը խոսել է առաջիկա ընկերական հանդիպումների մասին։ Վիկտոր Գոնչարենկոյի գլխավորած թիմը մարտի 26-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Կիպրոսի հավաքականի հետ, իսկ երեք օր անց Երևանում մրցելու է Հայաստանի հավաքականի դեմ։ «Գլխավոր նպատակը հաղթանակն է։ Դա շատ կարևոր է ֆուտբոլի զարգացման համար։ Այդ դեպքում ավելի շատ երկրպագուներ կգան ստադիոն, քան նախորդ … Read more

Կրեմլն արձագանքել է Կասպից ծովով Իրան ռուսական զենք տեղափոխող նավերին հարվածների մասին տեղեկություններին

Քաղաքականություն 24.03.2026 | 18:12 Կրեմլը տեղյակ չէ Կասպից ծովով, իբր, Թեհրան ռուսական զենք տեղափոխող նավերի վրա Իսրայելի իրականացրած հարվածների մասին, սակայն Մոսկվան բացասաբար կընդունի Իրանի շուրջ հակամարտության տարածումը Կասպից ծովի տարածաշրջան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Ինչ վերաբերում է կոնկրետ այս հաղորդագրություններին, մենք դրանք չենք լսել։ Ես … Read more

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հայտարարագրման վերահսկողության և ընտրական թափանցիկության հարցեր

Վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում քննարկվել են հայտարարագրման գործընթացում խախտումների քննության միասնական մոտեցումների ձևավորման և ընտրական գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հարցեր։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական … Read more

7 տարի կուսակցական լինելու հանգամանքը կասկած է հարուցում Վլադիմիր Վարդանյանի՝ որպես ՍԴ դատավորի անաչառ պաշտոնավարման հնարավորությունը. ՀԿ-ներ

Քաղհասարակության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել Վլադիմիր Վարդանյանին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ, նշել, որ ավելի քան յոթ տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու և կուսակցական լինելու հանգամանքը առերևույթ կասկած է հարուցում նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր, անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ և կոչ արել ձեռնպահ մնալ նրա թեկնածությանը կողմ քվեարկելուց։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «2026 թվականի … Read more