Կարեն Վարդանյան․ Ֆուտբոլի զարգացման համար կարևոր է հաղթել Հայաստանի և Կիպրոսի հավաքականներին

Բելառուսի ազգային հավաքականի հարձակվող Կարեն Վարդանյանը խոսել է առաջիկա ընկերական հանդիպումների մասին։ Վիկտոր Գոնչարենկոյի գլխավորած թիմը մարտի 26-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Կիպրոսի հավաքականի հետ, իսկ երեք օր անց Երևանում մրցելու է Հայաստանի հավաքականի դեմ։

«Գլխավոր նպատակը հաղթանակն է։ Դա շատ կարևոր է ֆուտբոլի զարգացման համար։ Այդ դեպքում ավելի շատ երկրպագուներ կգան ստադիոն, քան նախորդ տարիներին»,- Մինսկի «Դինամոյի» ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Football.by-ը։

Հիշեցնենք, որ Կարեն Վարդանյանն առաջին անգամ չէ հրավիրվում Բելառուսի հավաքական, սակայն դեռ չի մասնակցել պաշտոնական հանդիպման։ Transfermarkt-ը 400 հազար եվրո է գնահատում 22-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։

Leave a comment