«Էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8): «Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները: Այսպես՝– սննդի կառույցում հնարավոր չի եղել կատարել համապատասխան խնամք, մաքրում … Read more

Մեկնարկել է ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը՝ արդեն իսկ բարձրացված չափերով․ ԱՍՀՆ

Հասարակություն 01.04.2026 | 14:33 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ մեկնարկել է ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը․ կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն այսօր` ապրիլի 1-ին, արդեն իսկ բարձրացված չափերով` բացառապես անկանխիկ եղանակով: Գերատեսչությունից միաժամանակ հայտնում են, որ մինչև ապրիլի 1-ը հենաշարժողական և այլ խնդիրներ ունեցող քաղաքացիների մեծ մասի դեպքում բանկային քարտերի … Read more

Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել ԱՄԷ-ի տարածք. Emirates Airlines-ի հայտարարությունը

Քաղաքականություն 01.04.2026 | 14:16 Դուբայում գործող Emirates ավիաընկերության կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ Իրանի քաղաքացիների մուտքը կամ տարանցիկ տեղաշարժը Միացյալ Արաբական Էմիրություններում արգելվում է, գրում է Reuters-ը։ Մեկ այլ ավիափոխադրողի՝ Flydubai-ի կայքում էլ նշվում է, որ ԱՄԷ-ի «Ոսկե վիզա» ունեցող Իրանի քաղաքացիներն ազատված են սահմանափակումներից, նրանց թույլատրվում է մուտք գործել երկիր և տարանցիկ տեղաշարժվել։ Այս սահմանափակումները … Read more

Ալեքսանդր Օվեչկինը՝ դուբլի հեղինակ․ 11 գոլ՝ մինչև Ուեյն Գրետցկիի պատմական ռեկորդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում ամերիկյան «Վաշինգտոն Քեփիթալզը» սեփական սառույցի վրա 6։4 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիա Ֆլայերզին»։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը, որն ընթացիկ մրցաշրջանում գոլերի թիվը հասցրել է 31-ի։ 40-ամյա Օվեչկինը NHL-ում արդեն ունի 1005 գոլ և շարունակում է մոտենալ լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրետցկիի … Read more

Իրանն ունի «անհրաժեշտ կամք»՝ հակամարտությունը դադարեցնելու համար. Փեզեշքիան

Քաղաքականություն 01.04.2026 | 11:53 Իրանն ունի «անհրաժեշտ կամք»՝ դադարեցնելու պատերազմը Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ, սակայն երաշխիքներ է պահանջում, որ հակամարտությունը չի կրկնվի։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է Euractiv-ը։ «Մենք ունենք անհրաժեշտ կամք այս հակամարտությունը դադարեցնելու համար, եթե բավարարվեն անհրաժեշտ պայմանները, մասնավորապես, ագրեսիայի կրկնությունը կանխելու համար անհրաժեշտ երաշխիքները»,- ասել … Read more

«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել

Քաղաքականություն 01.04.2026 | 11:39 ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ: Նշենք, որ  ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 30-ի հերթական նիստի օրակարգում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության … Read more

Լարված իրավիճակ թիվ 94 մանկապարտեզում. տնօրենը փակվել է աշխատասենյակում և դուռը չի բացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 01.04.2026 | 11:18 Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մանկապարտեզում առավոտից բողոքի ակցիա են անցկացնում սաների ծնողները։ Վերջիններս պնդում են, որ մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրիբյանը անհարգալից է վերաբերվում դաստիարակներին, ինչը, նրանց խոսքով, բացասաբար է անդրադառնում նաև երեխաների վրա։ Մոտ երկու տասնյակ ծնողներ պահանջում են տնօրենի հրաժարականը, դեպքի վայրից հայտնում է Factor.am-ի լրագրողը։ Մեզ առայժմ … Read more

Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին

Քաղաքականություն 01.04.2026 | 10:32 Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 31-ին հայտարարություն էր տարածել՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր «1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Հարց. Ի՞նչ մեկնաբանություն ունեք Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ 2026թ. մարտի 31-ի … Read more