Լարված իրավիճակ թիվ 94 մանկապարտեզում. տնօրենը փակվել է աշխատասենյակում և դուռը չի բացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

01.04.2026 | 11:18

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մանկապարտեզում առավոտից բողոքի ակցիա են անցկացնում սաների ծնողները։

Վերջիններս պնդում են, որ մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրիբյանը անհարգալից է վերաբերվում դաստիարակներին, ինչը, նրանց խոսքով, բացասաբար է անդրադառնում նաև երեխաների վրա։ Մոտ երկու տասնյակ ծնողներ պահանջում են տնօրենի հրաժարականը, դեպքի վայրից հայտնում է Factor.am-ի լրագրողը։

Մեզ առայժմ չի հաջողվել տնօրենից մեկնաբանություն ստանալ։ Տեղեկություններ են շրջանառվում, որ նա փակվել է իր աշխատասենյակում և ներսից կողպել դուռը։ Մանկապարտեզ են ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, սակայն տնօրենը նրանց առջև ևս դուռը չի բացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment