Փաշինյանը ներկա է եղել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը

Քաղաքականություն 02.04.2026 | 19:22 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է եղել միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկի՝ 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրության բացմանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Պատմական արժեք ներկայացնող այս բացառիկ նմուշը ձեռք է բերվել Լոնդոնի «Սեմ Ֆոգ» ցուցասրահից՝ Կառավարության որոշմամբ, ԿԳՄՍ նախարարության մշակութային արժեքների … Read more

Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ԱՊՀ-ից դուրս գալու օրենքները

Մոլդովայի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը և Համագործակցության կանոնադրությունը չեղյալ հայտարարող օրինագծերը, գրում է Current time-ը։ Այս որոշումները պաշտպանել են իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության, «Ժողովրդավարությունը տանը» կուսակցության 60 օրենսդիրներ և նախկին վարչապետ Իոն Կիկուն («Այլընտրանք» խմբակցությունից)։ Խորհրդարանը 101 պատգամավոր ունի։ Կոմունիստական ​​կուսակցության և Սոցիալիստական ​​կուսակցության պատգամավորները դեմ են քվեարկել … Read more

Պուտինն իր հայտարարությամբ Փաշինյանին աջակցեց՝ հարվածի տակ դրեց այդ ընդդիմադիր ուժերին․ Ավետիք Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անթաքույց կերպով վերջին ութ տարիներին խնդրել և ստացել է Վլադիմիր Պուտինի քաղաքական աջակցությունը, ուստի՝ հենց նա է ամենաանթաքույց ռուսամետ քաղաքական գործիչը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Ավետիք Քերոբյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի հայտարարությունները։ «Հայաստանում կա անթաքույց ռուսամետ քաղաքական գործիչ, դա Նիկոլ Փաշինյանն է, որը անթաքույց … Read more

Հրդեհ Արին Բերդի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Ապրիլի 2-ին՝ ժամը 19։55-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի … Read more

Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաշինյանն ու Պուտինը երեկ ժպիտով ու հումորով թեև փորձում էին թաքցնել հարաբերություններում առկա լարվածությունը, բայց երբեմն դա չէր հաջողվում ու դրսևորվում որոշ ժեստերով։ Օրակարգի ամենակարևոր հարցերից մեկը «Հարավկովկասյան երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն է և երկաթգծերի վերակառուցման վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի մոտեցումները։ Փաշինյան-Պուտին նախորդ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ զրույցում նշել էր՝ երկաթգծի մի շարք … Read more

ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունն առ այն, որ Հայաստանում «ռուսամետ» ուժերին պետք է թույլատրել մասնակցել ընտրություններին, ոչ թե կոնկրետ ուժի աջակցություն էր, այլ մեսիջ, որ ով էլ գա իշխանության, աշխատելու է Ռուսաստանի հետ։  Factor TV-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնեց քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա պայմանավորված է ոչ թե իշխանության … Read more

Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արարատ-Արմենիան» դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը։ Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատարը հյուրընկալվելիս 2:0 հաշվով ուժեղ գտնվեց Գյումրիի «Շիրակից»։ Երկրորդ խաղակեսում գոլի հեղինակ դարձան գանացի հարձակվող Պոլ Այոնգոն ու բրազիլացի կիսապաշտպան Ուելթոնը։ Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 1։0 հաշվով։ Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև գործող գավաթակիր «Նոան», … Read more

«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը

«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությամբ՝ Հանրային հեռուստատեսության Առաջինի լրատվականի YouTube հարթակում 2026թ. մարտի 9-29-ը հրապարակված նյութերի զգալի մասը կրել է քարոզչական կամ ենթատեքստային քարոզչական բնույթ՝ հիմնականում առնչվելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մինչդեռ ընդդիմադիր ուժերի լուսաբանումը եղել է առավելապես բացասական։ «Ուսումնասիրության արդյունքում առանձնացվել է քաղաքական գործընթացները կամ դերակատարներին լուսաբանող բնույթի 140 հրապարակում, որոնցից 18-ը՝ Լուրերի ամփոփիչ թողարկումների հրապարակումներն են … Read more

Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 

Քաղաքականություն 02.04.2026 | 22:10 Ավստրիացի զինվորականները հայտարարել են, որ արգելել են ԱՄՆ զինվորականներին մուտք գործել իրենց օդային տարածք՝ Իրանում ռմբակոծություններ իրականացնելու համար, գրում է DW-ն։ «Իսկապես եղել են խնդրանքներ, և դրանք մերժվել են ի սկզբանե», – ասել է գնդապետ Միխայել Բաուերը՝ հավելելով, որ ամեն անգամ, երբ նմանատիպ խնդրանքը «վերաբերում է պատերազմող երկրի, այն մերժվում է»։ … Read more

Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ

Քաղաքականություն 02.04.2026 | 22:37 Իրանը մահապատժի է ենթարկել մի տղամարդու, որը դատապարտվել էր հունվարին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ռազմական օբյեկտի վրա հարձակմանը մասնակցելու համար, գրում է CNN-ը։ «Տղամարդը փորձել է մտնել ռազմական կենտրոն և ոչնչացնել այն՝ այնտեղ գտնվող զենքը խլելու համար»,- հաղորդում է Tasnim-ը՝ հավելելով, որ Ամիրհոսեյն Հաթամի անունով տղամարդը կախաղան է բարձրացվել այսօր … Read more