Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 

Քաղաքականություն

02.04.2026 | 22:10

Ավստրիացի զինվորականները հայտարարել են, որ արգելել են ԱՄՆ զինվորականներին մուտք գործել իրենց օդային տարածք՝ Իրանում ռմբակոծություններ իրականացնելու համար, գրում է DW-ն։

«Իսկապես եղել են խնդրանքներ, և դրանք մերժվել են ի սկզբանե», – ասել է գնդապետ Միխայել Բաուերը՝ հավելելով, որ ամեն անգամ, երբ նմանատիպ խնդրանքը «վերաբերում է պատերազմող երկրի, այն մերժվում է»։

Ավստրիան միանում է ԵՄ այլ երկրներին, որոնք դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին նույնիսկ պասիվ մասնակցությանը:

Իտալիան վերջերս հայտարարել էր, որ ԱՄՆ ուժերը չեն կարող օգտագործել Սիցիլիայի Սիգոնելլա ավիաբազան՝ արգելելով Վաշինգտոնի  ռազմական ինքնաթիռների վայրէջքը։

Ֆրանսիան  փակել է իր օդային տարածքը Իսրայել ռազմական տեխնիկա տեղափոխելու մեջ կասկածվող ցանկացած ինքնաթիռի համար,  Իսպանիան ևս  նմանատիպ միջոցներ է ձեռնարկել։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a comment