Գազի գինը կրկնապատկվելու է, թանկացումներ են սպասվում, Փաշինյանը աղետի է հասցնում տնտեսությունը

Աննորմալություն է մտածել, թե կարող ենք ԵԱՏՄ-ում մնալով գնալ ԵՄ։ Կեղծ, դատարկ խոսքեր են ԵՄ գնալու մասին Փաշինյանի հայտարարությունները, նա ՀՀ-ն տանում է Թուրքիա։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Պուտինը զգուշացրեց Փաշինյանին՝ գազի սակագինը կրկնակի ավելանալու է, իսկ դա բերելու է գների շղթայական թանկացման հացի, սննդի ոլորտներում։ Փաշինյանը տնտեսությունը հասցնում է աղետի, յուրաքանչյուրիս տուն է մտնելու վտանգը։ ԵՄ-ի շահն է ՀՀ-ում հակառուսականություն ստեղծել, Փաշինյանը ամեն օր «ոսկե ձվեր է ածում» նրանց համար, դրա համար աջակցում են, որ վերընտրվի, նրանք իրենց էժան գազի, նավթի մասին են մտածում,», – մեկնաբանեց Սարգսյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment