Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ

Փետրվարից ի վեր Ադրբեջանում ճնշումներն ուժեղացել են բանտարկված քաղաքացիական հասարակության անդամների, լրագրողների, քաղաքական գործիչների և գիտնականների նկատմամբ: Արտասահմանում ակտիվիստների շրջանում բազմաթիվ ենթադրություններ են եղել այն մասին, թե ինչու է այս ճնշումն այժմ ուժեղանում, գրում է OC Media-ն։ Փետրվարի վերջից սկսած՝ Meydan TV-ի բանտարկված լրագրողներ Այթաջ Ահմադովան (Թափդիգ), Այսել Ումուդովան և Խայալա Աղաևան բողոքել են Բաքվի … Read more

Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT

«Պաշտոնյաներն ու արդյունաբերության ղեկավարները նշում են, որ նոր խողովակաշարերը կարող են լինել միակ միջոցը՝ նվազեցնելու Պարսից ծոցի երկրների շարունակական խոցելիությունը նեղուցով մատակարարումների խափանումների նկատմամբ, թեև նման նախագծերը թանկ են, քաղաքականապես բարդ և տարիներ կպահանջեն իրականացման համար»,- նշվում է հրապարակման մեջ։ Հեղինակները նշում են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ ընդգծում է 1200 կիլոմետրանոց «Արևելք-Արևմուտք» … Read more

Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանն ու կանանց ընտրանու անդամ, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025 թվականի լավագույն մարզիկների անվանակարգերում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին

Էմանուել Մակրոնը քննադատել է Դոնալդ Թրամփին իր հասցեին ծաղրական արտահայտության համար։  Թրամփը նշել էր, որ Բրիջիթ Մակրոնը Ֆրանսիայի առաջնորդի հետ «չափազանց վատ» է վարվել, և որ  Մակրոնը «դեռևս վերականգնվում է մինչև ծնոտ», գրում է The Telegraph-ը։ Ֆրանսիայի նախագահը նշում է, որ  Թրամփի կողմից 2025 թվականի տեսանյութին անդրադարձը «ոչ էլեգանտ էր»։ Հիշեցնենք, կադրերում երևում էր, թե … Read more

«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել

Քաղաքականություն 02.04.2026 | 21:16 Ռուսական «Գազպրոմը» հինգշաբթի օրը հայտարարել  է, թե հակաօդային պաշտպանությունը հետ է մղել «Թուրքական հոսք» բնական գազատարին միացված կոմպրեսորային կայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը, որը ռուսական գազը Թուրքիա և Եվրոպայի որոշ մասեր մատակարարող ենթակառուցվածքների վրա կատարված մի շարք հարվածների շարքում վերջինն է, գրում է Turkis Minute-ը։ «Գազպրոմը» հայտարարել է, որ երեք … Read more

Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»․ Փաշինյանի խոսույթն արցախցիների մասով վերջին շաբաթներին քննադատության ալիք է բարձրացրել։ «Փախածներ» արտահայտությունը նա կիրառել էր ոչ միայն մետրոյում ծագած վեճի ընթացքում, այլև՝ ԱԺ ամբիոնից։ Արցախցի կնոջ հետ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ սոցցանցերում Փաշինյանին սկսեցին քննադատել գործածած բառամթերքի համար, վարչապետը ներողություն խնդրեց և փորձեց իրավիճակը … Read more

Արտոնյալ ուսանողը. ինչու է ռեկտորն ամեն անգամ դիմավորում Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանն ընդունվել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիա։ Factor TV-ին կառավարությունից հայտնել են, որ վարչապետը «Ղեկավարների կառավարչական արդյունավետության բարձրացման վերապատրաստման» ծրագրի ուսանող է։ Դասընթացի տևողությունը 40 ակադեմիական ժամ է, վճարը՝ 160 հազար դրամ։ Փաշինյանն ամեն անգամ դասի գնալիս ֆեյսբուքյան էջում ռիլեր է հրապարակում, որոնցից պարզ է դառնում, որ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանն ամեն … Read more

Ազնվացեղ եղջերուների վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի. ՇՄՆ-ն` բնակավայրերի մոտ հասած կենդանիներից հեռավորություն պահելու մասին

Հասարակություն 02.04.2026 | 19:33 Վերջին օրերին համացանցում պարբերաբար տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում արձանագրվում է, որ ազնվացեղ եղջերուները մոտենում են բնակավայրերին՝ երբեմն հայտնվելով նույնիսկ բնակելի հատվածներում։ ՇՄՆ խոսնակ Անի Հակոբյանը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զգոնություն և չմոտենալ կենդանիներին: «Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ազնվացեղ եղջերուները հանդիսանում են վայրի կենդանիներ, որոնց վարքագիծը կարող է … Read more

Իրանում ավիահարվածի հետևանքով կարևոր կամուրջ է վնասվել

Քաղաքականություն 02.04.2026 | 18:52 Իրանի մայրաքաղաք Թեհրանը արևմտյան Քարաջ քաղաքին կապող ավտոմայրուղային կամուրջը ավիահարվածներից վնասվել է, հաղորդում է Fars news-ը՝ հավելելով, որ նախնական տեղեկություններով՝ մի քանի մարդ վիրավորվել է։ Fars-ը հայտնել է, որ B1 կամուրջը համարվում է Մերձավոր Արևելքի ամենաբարձր կամուրջը և բացվել է այս տարվա սկզբին։ Բացի այդ՝ հաղորդվում է, որ Իրանի երկու խոշորագույն … Read more