Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արարատ-Արմենիան» դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատարը հյուրընկալվելիս 2:0 հաշվով ուժեղ գտնվեց Գյումրիի «Շիրակից»։ Երկրորդ խաղակեսում գոլի հեղինակ դարձան գանացի հարձակվող Պոլ Այոնգոն ու բրազիլացի կիսապաշտպան Ուելթոնը։

Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 1։0 հաշվով։

Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև գործող գավաթակիր «Նոան», «Ուրարտուն» ու  Հայաստանի Առաջին խմբի ներկայացուցիչ «Անդրանիկը»։



Leave a comment