Փաշինյանն ու Պուտինը միմյանց ձեռք են սեղմել Բիշքեկում «ՇՀԿ+» ձևաչափով գագաթնաժողովի լուսանկարման արարողությունից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 01.09.2026 | 12:07 Բիշքեկում ընթանում է «ՇՀԿ+» ձևաչափով հանդիպումը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստից առաջ երկրների ղեկավարները հավաքվել են «Իրիս Օրդո» կոնգրես-կենտրոնում։  Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել են միմյանց ՝ ձեռքսեղմամբ, նախքան խմբակային լուսանկարվելը։ Հավելենք, որ այսօր ավելի ուշ  Հայաստանի  վարչապետն ու ՌԴ նախագահը  երկկողմ հանդիպում են … Read more

Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում․ Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Բիշքեկում

Սեպտեմբերի 1-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում  Շանհայի համագործակցության կազմակերպության  գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, զրույցի ընթացքում ընդգծվել է, որ ադրբեջանա-թուրքական երկկողմ հարաբերությունները հիմնված են եղբայրության և ռազմավարական դաշնակցության վրա, ինչպես նաև գոհունակություն է հայտնվել բոլոր ուղղություններով կապերի հետագա ընդլայնման կապակցությամբ։ Հատկապես … Read more

«Ես առաջիկա շաբաթվա մեջ այդպիսի բան չեմ կանխատեսում»․ Միրզոյանը՝ ԵՄ անդամակցության համար դիմելու մասին

Հայաստանի օրակարգում մոտ ապագայում Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար պաշտոնական դիմում ներկայացնելու հարց չկա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ես ձեզ վստահեցնում եմ՝ այն պահին, երբ Հայաստանի օրակարգում հայտնվի կոնկրետ դիմում հանձնելու քայլը, քայլեր անելով հերթով՝ վիզաների ազատականացում ունեցանք, այսինչ ոլորտում ստանդարտների ամբողջական համապատասխանություն … Read more

US Open. Խաչանովը և Ալկարասը մեկնարկել են հաղթանակով

Աշխարհի 50-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Նյու Յորքում շարունակվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Առաջին շրջանում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը մրցել է աշխարհի 59-րդ ռակետ, արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագայի հետ ու վստահ հաղթանակի հասել երեք սեթում՝ 6:3, 6:0, 6:1։ Մրցախաղը տևել է 1 ժամ 35 րոպե։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, կանադացի … Read more

Տնակի քանդմանը խոչընդոտածներից մեկն ազատ է արձակվել, մյուսը դեռ ձերբակալված է

Հասարակություն 01.09.2026 | 11:20 Երևանի Շիրակի 49 հասցեում երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված երկու անձանցից մեկն ազատ է արձակվել, մյուսը դեռ ունի ձերբակալվածի կարգավիճակ։ Երեկ Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։ Երկու անձ ձերբակալվել էր։ Ավելի վաղ ՆԳՆ-ից Factor.am-ին … Read more

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա

Քաղաքականություն 01.09.2026 | 11:29 Լենինգրադի մարզը  լույս սեպտեմբերի 1-ի գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը, նրա տվյալներով, խոցել են 52 անօդաչու սարք, գրում է Meduza-ն։ Ուստ-Լուգայի նավահանգստին հարվածի հետևանքով կան վնասներ։ Այնտեղ հրդեհ է բռնկվել։ Հետևանքները ճշտվում են։ Դրոզդենկոյի խոսքով՝ տուժածներ չկան։ Նավահանգիստը … Read more

Յուրաքանչյուր երեխա և երիտասարդ պետք է ունենա որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորություն․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել՝ ընդգծելով կրթության իրավունքի լիարժեք իրացման, անվտանգ և ներառական կրթական միջավայրի ապահովման կարևորությունը։ Ուղերձը՝ ստորև․ «Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ և ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։Սեպտեմբերի 1-ը նոր գիտելիքներ ձեռք բերելու, նոր նպատակներ սահմանելու … Read more

Գործարկվել է Հայաստանում TRIPP ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը

Քաղաքականություն 01.09.2026 | 11:12 Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության համագործակցությամբ գործարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի՝ TRIPP-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։ «Ուրախ ենք հայտնել Հայաստանում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի (ԹՐԻՓՓ) պաշտոնական ֆեյսբուքյան էջի գործարկման մասին, որը ստեղծվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության համագործակցությամբ: … Read more

Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (10 պայթյուն)։ Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։ (10 պայթյուն)։ «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- ասված է հաղորդագրությունում։

«Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացված է․ Հայաստանը վերջապես շրջվել է Մոսկվայից»․ Ուկրաինայի արտաքին հետախուզության հայտարարությունը

Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունն իր հայտարարության մեջ անդրադարձել է Մոսկվա-Երևան հարաբերություններին։ Ըստ Կիևի հատուկ ծառայության՝ Կրեմլի գործելաոճը՝ «ապստամբ հարևանին պատժել կոնյակի արգելքով», այլևս չի գործում։ «Տարիներ շարունակ Ռուսաստանը Հայաստանն ընկալում էր որպես Հարավային Կովկասում իր անվիճելի հենակետն ու  գրպանային գործընկերը, սակայն Հայաստանի ընտրություններին միջամտության հերթական ձախողված հատուկ գործողությունից հետո Ռուսաստանը վերջապես կորցնում է իր ազդեցությունը … Read more