Փաշինյանն ու Պուտինը միմյանց ձեռք են սեղմել Բիշքեկում «ՇՀԿ+» ձևաչափով գագաթնաժողովի լուսանկարման արարողությունից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

01.09.2026 | 12:07

Բիշքեկում ընթանում է «ՇՀԿ+» ձևաչափով հանդիպումը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստից առաջ երկրների ղեկավարները հավաքվել են «Իրիս Օրդո» կոնգրես-կենտրոնում։  Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել են միմյանց ՝ ձեռքսեղմամբ, նախքան խմբակային լուսանկարվելը։

Հավելենք, որ այսօր ավելի ուշ  Հայաստանի  վարչապետն ու ՌԴ նախագահը  երկկողմ հանդիպում են անցկացնելու։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment