Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա

Քաղաքականություն

01.09.2026 | 11:29

Լենինգրադի մարզը  լույս սեպտեմբերի 1-ի գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը, նրա տվյալներով, խոցել են 52 անօդաչու սարք, գրում է Meduza-ն։

Ուստ-Լուգայի նավահանգստին հարվածի հետևանքով կան վնասներ։ Այնտեղ հրդեհ է բռնկվել։ Հետևանքները ճշտվում են։ Դրոզդենկոյի խոսքով՝ տուժածներ չկան։ Նավահանգիստը նախկինում մի քանի անգամ թիրախավորվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։

Լենինգրադի մարզի վրա հարձակման ժամանակ Էստոնիայի, Լատվիայի և Ֆինլանդիայի որոշ շրջաններում անօդաչու թռչող սարքերի  վտանգի մասին ահազանգեր են տրվել։

Սամարայի մարզում քաղաքացիական օբյեկտներ են վնասվել, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ Նա չի նշել օբյեկտների տեսակը։ Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ զոհեր չկան։

Ուկրաինական  Supernova+ և Exilenova+ մոնիթորինգի ալիքները հաղորդում են Տոլյատիի և Նովոկույբիշևսկի վրա հարձակումների մասին։ Supernova+-ի տվյալներով՝ Նովոկույբիշևսկում բազմահարկ բնակելի շենք է վնասվել։

ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները  «որսացել և ոչնչացրել են» ուկրաինական 516  ԱԹՍ։

 

Թարգմանությունը՝  Էմմա  Չոբանյանի

Leave a comment