ԵՏՄ-ում մնալը ձեռնտու է՝ ՀՀ-ին շահավետ գործարք է․ ԵՄ-ում չենք ունենա տնտեսական նման կարողություններ․ Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Factor TV-ի եթերում ներկայացրել է իրենց ուժի դիրքորոշումներն առաջիկա ընտրությունների, ներքաղաքական իրավիճակի և արտաքին մարտահրավերների վերաբերյալ։ Նա հաստատել է, որ կուսակցությունը բանակցություններ է վարում տարբեր ուժերի հետ՝ նպատակ ունենալով համախմբել ընդդիմադիր դաշտը։ Թանդիլյանը նշել է, որ բանակցությունների ընթացքով պայմանավորված՝ առայժմ չի կարող հրապարակել, թե որ ուժերի հետ են քննարկումները, … Read more

Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան. հայտնի է Ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորող եռյակը

Քաղաքականություն 08.04.2026 | 21:08 Քիչ առաջ Երևանի Ալեքսանդր հյուրանոցում տեղի է ունեցել Ուժեղ Հայաստան կուսակցության համագումարը, որտեղ որոշվել է ընտրական ցուցակը։ Factor.am-ին հայտնի դարձավ, որ առաջին եռյակում են Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը և Գոհար Մելոյանը։ Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանից, սակայն նա դեռ մեր զանգին չի պատասխանել։ Իսկ Արամ Վարդևանյանը Factor.am-ի … Read more

ՔԿԾ-ում ներկայացվել են կալանավորների ուղեկցման նոր տրանսպորտային միջոցները

Քաղաքականություն 08.04.2026 | 21:25 Այսօր Քրեակատարողական ծառայությունում ներկայացվել են կալանավորված և դատապարտված անձանց ուղեկցումների համար ձեռքբերված նոր տրանսպորտային միջոցները։ Արդեն մատակարարվել է 22 մեքենա, նախատեսվում է ևս 26-ի մատակարարում, որոնցից երկուսը նախատեսված են հաշմանդամություն ունեցող ազատազրկված անձանց համար։ «Մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից նոր տրանսպորտային միջոցներն ամբողջությամբ համապատասխանում են եվրոպական ստանդարտներին՝ ապահովելով ուղեկցումների անվտանգ և արդյունավետ … Read more

Կմիավորվե՞ն Քոչարյանը, Կարապետյանը և Ծառուկյանը. ընդդիմության շանսերը՝ ըստ վերջին հարցումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, ըստ վերջին հարցումների, չի հաղթահարի անցողիկ շեմը՝ խորհրդարանում հայտնվելու համար։ Դաշինքների համար նվազագույն անցողիկ շեմը 8% է, այնինչ, ըստ «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոն»-ի հետազոտության, Քոչարյանի թիմը կարող է ստանալ ձայների 4,2 տոկոսը։ IRI-ի՝ Ամերիկյան հանրապետական ինստիտուտի հարցումներով ևս Քոչարյանի վստահության մակարդակը 4 տոկոսի սահմաններում է։ Մեկ այլ հետազոտական ընկերություն՝ … Read more

Հունգարիան և Ռուսաստանը գաղտնի համագործակցության համաձայնագիր են կնքել

Հունգարիան և Ռուսաստանը գաղտնի կերպով համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Այն վերաբերում է երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, էներգետիկ, մարզական, կրթական և մշակութային կապերի ընդլայնմանը։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերի, գրում է Current time-ը։  Լրատվամիջոցը նշում է, որ չի կարողացել հաստատել փաստաթղթերի իսկությունը։ Լրագրողների փոխանցմամբ՝ 2025 թվականի դեկտեմբերին Մոսկվայում … Read more

Էստոնիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Քաղաքականություն 08.04.2026 | 20:46 Ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Ադրբեջանական բենզինի մատակարարումները Հայաստան ձեռնտու են նաև Ադրբեջանին․ Էմին Ալիև

«ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնությունը կարող է լինել ոչ թե պատերազմի ավարտ, այլ ընդամենը դադար»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասել է Trend.az-ի գլխավոր խմբագիր Էմին Ալիևը։ Նրա խոսքով՝ Իրանի շուրջ հնարավոր դեէսկալացիան ժամանակավոր բնույթ ունի և անմիջական ազդեցություն է թողնում տարածաշրջանային նախագծերի վրա։ Մասնավորապես, TRIPP նախաձեռնության իրականացումը, ինչպես նշել է Ալիևը, սերտորեն կապված է … Read more

Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել հարևան տան բակում. կա տուժած

Ապրիլի 8-ին, ժամը 16:13-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շենքերից մեկի մոտակայքում «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի … Read more

Պարույր Հայրիկյանն ու Վարդան Ղուկասյանը միասին են մասնակցելու ընտրություններին

Քաղաքականություն 08.04.2026 | 20:09 Պարույր Հայրիկյանի ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորմումը» (ԱԻՄ) և հետախուզման մեջ գտնվող նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասին են մասնակցելու։ Այս տեղեկությունը Factor.am-ի-ի հետ զրույցում հաստատեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ «Ես միավորվելու առաջարկ արեցի, ԴՕԿ-ի շտաբի պետը ինձ ասաց, որ իրենք դրական են մոտենում այդ գաղափարին։ Մենք քննարկեցինք … Read more

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Իրանի հետ հրադադարը

Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության հաղորդմամբ`զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ երեկ երեկոյան Իրանի վերաբերյալ հայտարարված հրադադարը։ «Հայտնելով իր գոհունակությունը հրադադարի վերաբերյալ՝ մեր նախագահը նշել է, որ ամբողջ աշխարհի համար բավականին դժվար և մարտահրավերներով լի 40 օրից հետո … Read more