«Եթե Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից կարողանում է խոսել 300 հազար ադրբեջանցիների մասին, դրա թիվ մեկ մեղավորը Հայաստանի իշխանությունն է Փաշինյանի գլխավորությամբ». Ռուզան Ստեփանյան

«Հայելի» ակումբում, պատասխանելով դիտարկմանը, որ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հերթական անգամ Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման պահանջ է ներկայացրել, «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանն ասաց. «Փաշինյանական թիմը ամբողջ քարոզարշավի ընթացքում ասում էր՝ սրիկա է նա, ով կասի, որ 300 հազար ադրբեջանցի պետք է գա Հայաստան։ Հիմա հարցս ուղիղ ուղղում եմ Փաշինյանին և նրա թիմին։

Հիմա Ալիևը սրիկա՞ է, որ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարում է 300 հազար ադրբեջանցիների մասին։ Իշխանամետ պատգամավորը, որ Նախիջևանից հայտարարում էր 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին, սրիկա՞ է։ Ալիևը և նրա իշխանությունը սրիկաների՞ իշխանություն է, որ խոսում է 300 հազար ադրբեջանցիների մասին։ Թե՞ Նիկոլ Փաշինյանի այդ խոսույթը տարածվում է զուտ հայ հասարակության վրա, որովհետև «դուխը» չի բավականացնի Ալիևին այդ հարցում մեղադրել։

Ալիևը, եթե կարող է միջազգային դատարանի որոշումը չկատարել և այսօր գնալ ու ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսել ադրբեջանցիների բնակեցման մասին, սրա թիվ մեկ մեղավորը Հայաստանի իշխանությունն է՝ Փաշինյանի գլխավորությամբ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment