Իրանը առաջարկում է այլընտրանքային երթուղիներ՝ նշելով Հորմուզի նեղուցում ականների վտանգը

Իրանական լրատվական գործակալությունները հինգշաբթի հրապարակել են քարտեզ, որը ենթադրում է, որ երկրի  Հեղափոխության պահապանների կորպուսը պատերազմի ժամանակ ռազմածովային ականներ է տեղադրել Հորմուզի նեղուցում, գրում է DW-ն։ Հաղորդագրությունները ստացվել են ISNA լրատվական գործակալությունից և Tasnim-ից, որը, ենթադրաբար, մոտ է կորպուսին։ Քարտեզի վրա մեծ շրջանակ է ցույց տրված ու պարսկերենով նշված է «վտանգավոր գոտի»՝ երթևեկության բաժանման սխեմայի … Read more

Ովքեր են «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում․ հրապարակվել է ցանկը

ՀՀ երկրորղ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում  դաշինքի նախընտրական ցուցակը։ «ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում հաստատվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը: Պատգամավորի թեկնածուների անունների հաջորդականությունը հետևյալն է՝ 1. Ռոբերտ Քոչարյան 2. Իշխան Սաղաթելյան 3. Աննա Գրիգորյան 4. Սևակ Խաչատրյան … Read more

ԱՄՆ զորքերը կմնան Իրանի մերձակայքում և համաձայնության չհասնելու դեպքում՝ ավելի ուժգին հարված կհասցնեն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կվերսկսի Իրանի վրա հարձակումը, եթե Թեհրանը չկատարի «իրական  համաձայնագիրը»։ Նա այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։ Մինչև համաձայնագրի լիարժեք կիրառումը, ամերիկյան նավերը, ինքնաթիռները և զորքերը կմնան իրենց տեղում։ «Բոլոր ամերիկյան  նավերը, ինքնաթիռները և զինվորական անձնակազմը՝ լրացուցիչ զինամթերքով, զենքով և այն ամենով, ինչ անհրաժեշտ է արդեն … Read more

ՉԼ․ «Բարսելոնան» պարտվել է «Աթլետիկոյին», ՊՍԺ-ն հաղթել է «Լիվերպուլին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 0։2 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ 44-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվել է «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Պաու Կուբարսին, իսկ մեկ րոպե անց տուգանային հարվածով հանդիպման հաշիվը բացել է «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ 70-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկել է փոխարինման մտած նորվեգացի հարձակվող … Read more

Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 9-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները ապրիլի 9-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 375 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 377 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 435 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 440 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,76 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,82 դրամ փոխարժեքով։

250 մլն դրամ՝ Իրանում պատերազմի պատճառով այլ չվերթներով ՀՀ վերադարձած քաղաքացիների համար․ հրապարակվել է փոխհատուցումներ ստանալու կարգը

Հասարակություն 09.04.2026 | 10:17 Պետական բյուջեից մինչև 250 մլն դրամ կհատկացվի 1080 ՀՀ քաղաքացիներին, որոնք Մերձավոր Արևելքում սկսված պատերազմի պատճառով չեն կարողացել կանոնավոր չվերթներով վերադառնալ Հայաստան։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի հրապարակած փաստաթղթերից։ Նշվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կազմակերպել է քաղաքացիների վերադարձը՝ ապահովելով թռիչքների թույլտվություններ Օմանից, Լիբանանից և Հնդկաստանից։ ԱՄԷ-ից դեպի … Read more

Արցախում հայկական կրոնական հուշարձանների ոչնչացում, հայ գերիների նկատմամբ բռնություն․ փաստեր ԱՄՆ-ի USCIRF-ի զեկույցում

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) ներկայացրել է կրոնական ազատությունների մասին 2026 տարեկան  զեկույցը, որում անդրադարձ է կատարվում 2025 թվականի իրադարձություններին։ Ադրբեջանի մասով զեկույցում նշվում է, որ 2025 թվականին  երկրի կառավարությունը կրոնական ազատության կոպիտ խախտումներ է կատարել։ Իշխանությունները կիրառել են խիստ սահմանափակող կրոնական օրենք, որը քրեականացնում է չգրանցված կրոնական գործունեությունը, և կառավարությանը լիակատար վերահսկողություն  է … Read more

Ես սարսափում եմ Սամվել Կարապետյանի անունից․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է ներքաղաքական խմորումներին, Ռուսաստանի հետ հարաբերություններին և առաջիկա ընտրությունների առանցքային ուղերձներին։ Նա պնդում է, որ իշխանությունը չի շեղվել իր հիմնական գործունեությունից՝ չնայած քննադատություններին, թե բարձր մակարդակի պետական գործիչները ներքաշված են ցածրորակ բանավեճերի մեջ։ Ի պատասխան դիտարկմանը, թե միջազգային … Read more

ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյան-Պուտին սուր խոսակցություն. ՀՀ-ն պատրա՞ստ է ՌԴ-ի հնարավոր պատժամիջոցներին

Քաղաքականություն 08.04.2026 | 21:00 Արդյո՞ք ՌԴ-ն չի միջամտում ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ Վլադիմիր Պուտինը շատերի համար անսպասելիորեն տեսախցիկների առաջ Նիկոլ Փաշինյանին միջնորդեց՝ թույլատրել ռուսամետ ուժերի մասնակցությունն ԱԺ ընտրություններին՝ ընդգծելով ՌԴ-ում 2 մլն հայերի գոյության փաստը։ Նա պարամետրեր նշեց՝ ում համար է միջնորդում․ ՌԴ-ի քաղաքացի ռուսամետ գործիչ, որն այժմ բանտարկված է։ Սամվել Կարապետյանն էլ  իր ուղերձում Նիկոլ … Read more

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սերգո Աթանեսյանին

Քաղաքականություն 08.04.2026 | 22:45 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 8-ին, որոշում է ստորագրել, որով պաշտոնից ազատել է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սերգո Արմենի Աթանեսյանին 2026 թվականի ապրիլի 8-ից ազատել շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։ … Read more