Աբովյան համայնքից ապօրինի օտարվել են շուրջ 25,7 մլն դրամ արժողությամբ հողատարածքներ. գործը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է  քրեական վարույթի նախաքննությունը, ըստ որի՝ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանց իրավական հիմքերի ապօրինի գրանցել է Աբովյան համայնքին պատկանող հողատարածքների սեփականության իրավունքը։ Քննությամբ արձանագրվել է, որ համայնքի հաշվեկշռից ապօրինի դուրս է բերվել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 25,7 մլն դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածք։ «ՀՀ հակակոռուպցիոն … Read more

Ցեղասպանության հուշահամալիրի բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են․ նախարարը Ծիծեռնակաբերդում էր

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր։ «Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Ցեղասպանության հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետների և կապալառու շինարարական ընկերության ներկայացուցիչները … Read more

Արման Ծառուկյանը UFC-ի հետ կնքել է նոր պայմանագիր՝ ավելի բարձր հոնորարով

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ նոր պայմանագիր է կնքել հեղինակավոր փրոմուշենի հետ։ Հայ մարտիկը 2019 թվականից է հանդես գալիս UFC-ում, որի հովանու ներքո անցկացրել է 12 մենամարտ, տարել 10 հաղթանակ ու կրել 2 պարտություն։ «UFC-ն սկսել է ավելի շատ վճարել Paramount-ի հետ գործարքի շնորհիվ։ Նրանք վերանայել են բոլոր … Read more

Ովքեր են առաջին 36-ը․ «Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է ընտրական ցուցակը

Քաղաքականություն 09.04.2026 | 12:17 «Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների  իր ընտրական ցուցակը։ «Ներկայացնում ենք Ազգային ժողովի ընտրություններին դաշինքի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների ցանկը։ Դաշինքի ընտրական ամբողջ ցուցակը կհրապարակվի ապրիլի 11-ին, ժամը՝ 17.00-ին, Ազատության հրապարակում կայանալիք միասնության հանրահավաքին։ 1. Նարեկ Կարապետյան2. Արամ Վարդևանյան3. Գոհար Մելոյան4. Դավիթ Ղազինյան5. Ռուբեն Մխիթարյան6. Արեգա Հովսեփյան7. … Read more