Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան. հայտնի է Ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորող եռյակը

Քաղաքականություն

08.04.2026 | 21:08

Քիչ առաջ Երևանի Ալեքսանդր հյուրանոցում տեղի է ունեցել Ուժեղ Հայաստան կուսակցության համագումարը, որտեղ որոշվել է ընտրական ցուցակը։ Factor.am-ին հայտնի դարձավ, որ առաջին եռյակում են Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը և Գոհար Մելոյանը։

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանից, սակայն նա դեռ մեր զանգին չի պատասխանել։

Իսկ Արամ Վարդևանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ թեման չի մեկնաբանում, կխոսի վաղը։

Կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանն էլ փոխանցեց, որ այս պահին ոչինչ ասել չի կարող, պաշտոնական հրապարակում կարվի։

Այսպիսով` ստացվում է կուսակցության վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է, ոչ թե Սամվել Կարապետյանը։ Նա, ի դեպ, ՀՀ-ում առաջադրվելու իրավունք չունի, օրենսդրական արգելանք կա` այլ երկրների քաղաքացի լինելու հանգամանքով։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment