Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները հերքել են տեղեկությունները, որ Հայաստանի հետ ցամաքային սահմանը կբացվի հունիսի 4-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները հերքել են պնդումները, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը կբացվի հունիսի 4-ին՝ նշելով, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա: T24-ի հետ զրույցում աղբյուրներն ընդգծել են, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարագանա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ T24-ը գրում է, որ կողմերը նախաստորագրել են խաղաղության … Read more

Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ

Քաղաքականություն 04.05.2026 | 16:54 ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: «Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հարցերի»,- ասված է հաղորդագրությւնում։

Քանի ֆրանսիացի համանախագահ է այցելել Արցախ․ «սեպարատիստների» հե՞տ էին հանդիպում․ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 04.05.2026 | 17:02 Երևանում անցկացվող ԵՔՄ գագաթնաժողովին զուգահեռ բողոքի ակցիաներ են իրականացվում։ Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները իրականում ոչ թե Եվրոպա, այլ դեպի Թուրքիա են շարժվում։ «Եվրոպացի որևէ պաշտոնյա, եվրոպական որևէ կառույց նույնիսկ ակնարկ չի արել, որ սպասում են Հայաստանին Եվրոպական Միությունում։ Այսօրվա եվրոպական պաշտոնյաների մեծամասնության համար Հայաստանը ընդամենը պետք … Read more

Նեյմարը մարզման ժամանակ ապտակել է Ռոբինյոյի որդուն

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը մարզման ժամանակ բախվել է Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբինյոյի որդու՝ Ռոբինյո Ժունիորի հետ, հաղորդում է Globo-ն։ Միջադեպը տեղի է ունեցել ակումբի մարզաբազայում կայացած մարզման ընթացքում։ Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուին դուր չի եկել, որ իր 18-ամյա թիմակիցը խաղային դրվագներից մեկում շրջանցել է իրեն՝ դա ընկալելով որպես անհարգալից վերաբերմունք։ 34-ամյա ֆուտբոլիստը Ռոբինյո … Read more

Կոբախիձեն ու Զելենսկին հանդիպել են Երևանում

Քաղաքականություն 04.05.2026 | 16:46 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Երևանում անցկացվող  Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովի շրջանակում։ Վրաստանի կառավարության հաղորդմամբ՝ ուկրաինական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը նվիրված էր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների քննարկմանը։ Հաղորդվում է, որ բանակցություններին մասնակցել են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարները։ Վրաստանի և Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները … Read more

Իրանը պնդում է, թե երկու հրթիռ է արձակել ամերիկյան ռազմանավի ուղղությամբ

Քաղաքականություն 04.05.2026 | 16:18 ԱՄՆ ռազմանավը, որը մտադիր էր անցնել Հորմուզի նեղուցով, հետ է շրջվել՝ այն բանից հետո, երբ Իրանը երկու հրթիռ է արձակել դրա ուղղությամբ: Այս մասին հաղորդել է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին, գրում է France 24-ը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու հրթիռներն էլ հարվածել են նավին, երբ այն … Read more

ԱՄՆ-ը Պակիստանին է փոխանցել իրանական առգրավված նավի անձնակազմին

Քաղաքականություն 04.05.2026 | 16:06 Իսլամաբադը հաստատել է, որ ԱՄՆ-ի կողմից առգրավված իրանական կոնտեյներային նավի անձնակազմի 22 անդամները կտարհանվեն Պակիստան։ Արտգործնախարարությունը դա անվանել է «վստահության ամրապնդման միջոց», որը ստացել է երկու կողմերի աջակցությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ անձնակազմը կվերադարձվի Իրան, գրում է DW-ն։ Հայտարարությունը վերաբերում է իրանական դրոշի ներքո նավարկող «Տուսկա» նավին, որն անցյալ ամիս … Read more

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ

Քաղաքականություն 04.05.2026 | 15:55 ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է գործընկերության շարունակական խորացումը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների և պաշտպանական ոլորտում կարողությունների … Read more

Լրագրողն ահազանգում է՝ Վեդիում անչափահաս քույրերը սեռական բռնության են ենթարկվել. պատկան մարմինները պարզաբանում են

Վերջին օրերին լրագրող Սյուզի Բադոյանը գրառումներ է կատարում ֆեյսբուքյան էջում պնդելով, որ Վեդի համայնքում սեռական բռնության են ենթարկվել անչափահաս քույրեր. «Քույրերը Վեդու երկու տարբեր դպրոցներում սովորող աշակերտներ են, որոնցից մեկը` ավագ դպրոցում սովորողը, ունի առողջական խնդիրներ, ինչի պատճառով նաև հոգեբանական խոշտանգումների է ենթարկվել` սեռական ոտնձգությունից հետո։ Իսկ երկրորդին, երբ բռնությամբ այլասերված գործողություններ անելուց հետո երեխան … Read more

Պուտինը մտահոգված է հնարավոր հեղաշրջմամբ կամ դավադրությամբ, անվտանգությունն ուժեղացվել է. եվրոպական հետախուզություն

«Важные истории»-ն հրապարակել է փաստաթուղթ, որը, ինչպես պնդում են, անանուն եվրոպական երկրի հետախուզական զեկույց է Կրեմլի ներսում Ռուսաստանում հնարավոր հեղաշրջման փորձի վերաբերյալ «մտահոգությունների» մասին: CNN-ը և այլ լրատվամիջոցներ նույնպես լուսաբանել են զեկույցը: Որպես աղբյուր նշվում է անանուն անձ, որը «պաշտոնական պաշտոն է զբաղեցնում եվրոպական երկրի կառավարությունում», գրում է Current time-ը: Զեկույցում նշվում է, որ 2026 … Read more