Աննա Ավետիսյանն ու Քեթրին Բարգերը կարևորել են Գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելես շրջանի միջև սերտ համագործակցությունը


Գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի շրջանի Կառավարիչների խորհրդի նախագահ Քեթրին Բարգերի հետ: Այս մասին հայտնում է հյուպատոսությունը։


 


Հանդիպման ընթացքում Աննա Ավետիսյանը բարձր է գնահատել Քեթրին Բարգերի շարունակական աջակցությունը Հայաստանի հետ ոլորտային համագործակցության զարգացման, մասնավորապես՝ միջմշակութային կապերի և մարդկանց միջև շփումների ամրապնդման գործում:


 


Կողմերը կարևորել են Գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելես շրջանի միջև սերտ համագործակցությունը, մասնավորապես կրթական, մշակութային ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացման համատեքստում:

Դիտումների քանակ2

Leave a comment