Վերանշանակվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներն ու պետական արարողակարգի ծառայության պետը

Քաղաքականություն 28.08.2026 | 15:38 E-gov.am-ից տեղեկանում ենք, որ վարչապետ Փաշինյանի որոշումներով վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներն ու պետական արարողակարգի ծառայության պետը վերանշանակվել են։ Ըստ այդմ՝ Պետական արարողակարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Վանոյանին վերանշանակել պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովսեփյանին վերանշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի … Read more

Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ

Հասարակություն 28.08.2026 | 15:19 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․ «Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան մասին: Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում։ Նա իր մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել ինչպես մշակութային կյանքում, այնպես էլ … Read more

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Յարոսլավլում գտնվող «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանին։ Այս մասին հայտնել են Astra-ն և ուկրաինական Exilenova+ ու Supernova+ մոնիթորինգային տելեգրամյան ալիքները, գրում է Current time-ը։ Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևն օգոստոսի 28-ի առավոտյան տեղի բնակիչներին տեղեկացրել է անօդաչու թռչող սարքերի վտանգի մասին։ Նրա խոսքով՝ անվտանգության ապահովման նպատակով Յարոսլավլից Մոսկվայի ուղղությամբ ճանապարհը փակվել … Read more

Պաշտպանության 3 փոխնախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում

Քաղաքականություն 28.08.2026 | 11:33 Վարչապետի որոշումներով՝ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոններում վերանշանակվել են Հրաչյա Սարգսյանը, Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանին վերանշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում»,- նշվում է որոշման մեջ։ Մեկ այլ որոշմամբ՝ Արման Սարգսյանը նույնպես վերանշանակվել … Read more

Արամ Ջիվանյանը կշարունակի պաշտոնավարել Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնը

Քաղաքականություն 28.08.2026 | 13:45 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ջիվանյանին վերանշանակել էռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում։

Ով է մարելու ԵՄ-ում ՀՀ քաղաքացիների առողջապահական պարտքերը․ հարցը կքննարկվի վիզաների ազատականացման բանակցությունների երկրորդ փուլում

Լուսանկարում՝  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝  ՀՀ նախագահական նստավայրում, Երևան, 05․05․2026 Եվրամիությունը հայկական կողմին տեղեկատվություն չի փոխանցել Շենգենյան գոտում ՀՀ քաղաքացիների կուտակած առողջապահական պարտքերի վերաբերյալ։ Այս մասին Factor TV-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, որի համակարգմամբ է տեղի ունենում ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի … Read more

Միասնական սոցիալական ծառայության պետ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար․Փաշինյանը ևս երկու պաշտոնյայի է վերանշանակել

Քաղաքականություն 28.08.2026 | 14:49 Վարչապետ Փաշինյանը իրենց զբաղեցրած պաշտոններում վերանշանակել է Միասնական սոցիալական ծառայության պետին ու Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարին։ Ըստ այդմ՝ Միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ագնեսա Աղաբաբյանին վերանշանակել միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Քոչարյանին վերանշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում:

US Open-ը բոլոր թենիսիստներին ֆինանսական բոնուս է տրամադրել մրցաշարից առաջ

US Open-ը բոլոր թենիսիստներին ֆինանսական բոնուս է տրամադրել մրցաշարի մեկնարկից առաջ։ «Հաճելի անակնկալ։ Նյու Յորք ժամանելուն պես խաղացողները ստացան 2500 դոլար արժողությամբ Uber-ի նվեր քարտ և 1000 դոլար արժողությամբ American Express-ի նվեր քարտ՝ մրցաշարին մասնակցելու և «Մեծ սաղավարտի» տիտղոսի համար պայքարելու ծախսերը հոգալու համար»,- նշված է US Open-ի հայտարարության մեջ։ Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունն անցկացվելու … Read more

Firebird-ի և OpenAI-ի հետ համագործակցությամբ կրթությանը հասանելի կդառնա 50 հազար բաժանորդագրություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 28.08.2026 | 14:29 Հայաստանի բարձրագույն և հանրակրթական համակարգերում սեպտեմբերից մեծ ծավալով հասանելի կդառնան արհեստական բանականության (ԱԲ) կրթական գործիքները: Այս մասին նոր ուսումնական տարվան ընդառաջ հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Firebird-ի և OpenAI-ի հետ համագործակցության արդյունքում համակարգին կտրամադրվի 50 հազար բաժանորդագրություն: Ծրագրից կօգտվեն բուհական համակարգը, իսկ հանրակրթության ոլորտում՝ բացառապես ավագ դասարանների աշակերտներն ու … Read more