Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ

Հասարակություն

28.08.2026 | 15:19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան մասին:

Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում։

Նա իր մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել ինչպես մշակութային կյանքում, այնպես էլ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում:

ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Հրաչյա Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև հայ թատերարվեստի բոլոր երկրպագուներին»:

 

Leave a comment