Ռոբերտ Քոչարյանին հետապնդում են, որովհետև նա երբեք չի պայմանավորվել Փաշինյանի հետ. Բագրատ Միկոյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է այն հանգամանքի հետ, որ նա երբեք չի պայմանավորվել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Известия-ի հետ զրույցում ասել  է Ռոբերտ  Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովի ամբիոնից կալանավորման վերաբերյալ Փաշինյանի ուղղակի հրահանգներից հետո այլ բան ակնկալելն անիմաստ էր և «գրեթե հավասար էր հրաշքի»։

«Կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հայ-ռուսական լավ հարաբերությունների կողմնակիցն ու խորհրդանիշն է։ Այն, որ նա ընկերներ ունի, այն, որ նրա կառավարման տարիներին մեր հարաբերությունները եղել են եղբայրական և գերազանց»,- ասել է Միկոյանը։

Միկոյանի խոսքով՝ իսկ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացման խորհրդանիշն է։

Leave a comment