Պաշտպանության 3 փոխնախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում

Քաղաքականություն

28.08.2026 | 11:33

Վարչապետի որոշումներով՝ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոններում վերանշանակվել են Հրաչյա Սարգսյանը, Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանին վերանշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում»,- նշվում է որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ՝ Արման Սարգսյանը նույնպես վերանշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Սարգսյանին վերանշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում»։

Վարչապետի թիվ N 762-Ա որոշմամբ՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է նաև Կարեն Բրուտյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Կարեն Բրուտյանին վերանշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում»։

Leave a comment