Սիրիահայ ձեռներեցը մեղուների առողջությունը պահպանող «խելացի» փեթակներ է ստեղծել

https://arm.sputniknews.ru/20261109/siriahaj-dzernerecy-meghuneri-arvoghjutjuny-pahpanvogh-khelaci-petakner-e-steghtsel-108870639.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108868818_4:0:1500:1122_1920x0_80_0_0_3d55bb393a0a5c609c75e103f106ac65.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, մեղու, փեթակ, շանթ խայալյան, արհեստական բանականություն

հայաստան, մեղու, փեթակ, շանթ խայալյան, արհեստական բանականություն

Բաժանորդագրվել

Փեթակները համալրված են ԱԲ-մոդուլով, որը «վարժեցված է» մեղուների հիվանդությունները հայտնաբերելու համար: Ազդանշաններն ուղարկվում են մեղվաբույծին, որպեսզի նա ժամանակին իրականացնի բուժումը:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայկական «Beesync» ընկերությունը սկսել է տեսախցիկով և տվիչների համակարգով համալրված փեթակներ հավաքել, որոնք թույլ են տալիս հետևել մեղուների առողջական վիճակին: Տեսախցիկը 5 վայրկյանը մեկ նկարահանում է փեթակի մուտքը, իսկ ԱԲ–մոդուլը մեղուների պատկերները համեմատում է իր տվյալների բազայում առկա հիվանդությունների նկարների հետ: Sputnik Արմենիային այս մասին պատմեց ընկերության հիմնադիր Շանթ Խայալյանը:

«Երբ հիվանդություն է հայտնաբերվում, համակարգը ազդանշան է ուղարկում մեղվաբույծին, որպեսզի նա ժամանակին իրականացնի բուժումը»,- պարզաբանեց Շանթը:

Տեղադրված են նաև ջերմաստիճանի, խոնավության, ինչպես նաև մեղուների ձայնային տատանումների տվիչներ (որոնք, ի դեպ, նաև հանգստացնող թերապիայի տեսակ են համարվում): Այս ամենը թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել այն մասին, թե որքան առողջ են մեղուները: Բացի այդ, փեթակում յուրաքանչյուր շրջանակի տակ տեղադրված են կշեռքներ (այդ թվում՝ մեղրի գողության դեպքերը կանխելու համար):

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հայաստանյան գրասենյակն արդեն իսկ Խայալյանից պատվիրել է 20 նման փեթակ Լոռու և Տավուշի մարզերի ֆերմերների համար, իսկ հենց ֆերմերներից նա ստացել է մոտ 100 փեթակի նախնական պատվեր:

Նորզելանդական ընկերությունը հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր միջոց է առաջարկում ՀՀ–ին

Խայալյանը ծնունդով Սիրիայից է։ Այնտեղ ինժեներ-մեխանիկի կրթություն է ստացել և աշխատել նավերի շարժիչների, ինչպես նաև նավթարդյունահանող սարքավորումների սպասարկման ոլորտում: Հայաստան է տեղափոխվել 40 տարեկանում և որոշել է յուրացնել ծրագրավորողի մասնագիտությունը: Մի քանի տարի նա հեռավար աշխատել է մի շարք խոշոր միջազգային ընկերությունների համար, ապա որոշել է սեփական գործը սկսել: Նրա հիմնադրած ընկերությունն ինքնուրույն է ստեղծել տվիչներն ու դրանց ծրագրային ապահովումը:

Խայալյանն իր տեխնոլոգիան ներկայացնում է «Silicon Mountains 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսում, որն անցկացվում է նոյեմբերի 3-4-ը Երևանում:

Նախկին ինժեները Շիրակում մեղուներ է պահում և պատրաստվում է մեղրը վաճառել Ֆրանսիայում

Leave a comment