Արջի հարձակման հետևանքով տղամարդը վիրավորվել է և հոսպիտալացվել է․ ՌԴ

Տոմսկի մարզում արջի հարձակման հետևանքով տղամարդը վիրավորվել է և հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակում, ՌԻԱ Նովոստիին հայտնել են մարզային առողջապահության վարչությունից։

«Տարածքային աղետների բժշկության կենտրոնի օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 8-ին Տոմսկի մարզում արջի հարձակման հետևանքով վիրավորվել է 52-ամյա տղամարդ։ Տուժածը հոսպիտալացվել է շտապօգնության բաժանմունք։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության», – ասվում է հայտարարության մեջ։

Վարչությունը հավելել է, որ դեպքի վայրում է գտնվում Տոմսկի շտապօգնության կայանի վերակենդանացման խումբը։

Leave a comment