Քաղաքականություն
28.08.2026 | 15:38
E-gov.am-ից տեղեկանում ենք, որ վարչապետ Փաշինյանի որոշումներով վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներն ու պետական արարողակարգի ծառայության պետը վերանշանակվել են։
Ըստ այդմ՝
Պետական արարողակարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Վանոյանին վերանշանակել պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնում:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովսեփյանին վերանշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Թորոսյանին վերանշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Մաթևոսյանին վերանշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենակ Խաչատրյանին վերանշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։